Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Sagrada Familia֊ի շինարարությունը կավարտվի 1,5 դարից 6 տարի պակաս ժամկետում

03.27.2024


Հայտնի է դարձել 1882 թ․֊ից կառուցվող և այսօր դեռ չավարտված համաշխարհային երկարակույցներից մեկի Բարսելոնայի Sagrada Familia (Սուրբ ընտանիք) քրիստոնեական տաճարի շինարարությունն ավարտելու նոր ժամկետը։ Դա կլինի 2026թ.֊ին։ Այսպիսով, եկեղեցին կառուցված կհայտարարվի հիմնադրումից 144 տարի անց։

Նշենք, որ 2026թ.֊ին լրանում է կառույցի ճարտարապետ Անտոնի Գաուդիի մահվան հարյուրամյակը։

Չնայած նախատեսվում է, որ շինարարությունը երկու տարի հետո ավարտվելու է, բայց տաճարի վրայի քանդակների, դեկորացիաների և դեպի մուտք տանող սանդուղքի վրա աշխատանքները կշարունակվեն մինչև 2034 թվականը:

Sagrada Familia տաճարը գտնվում է Կատալոնիայի մայրաքաղաքի Էշամփլեի շրջանում։ Համաձայն եկեղեցու շինարարությունը նախաձեռնողի որոշման, դրա ֆինանսավորումը պետք է կատարվի բացառապես ծխականների զոհաբերած միջոցներով։ Հենց սա էլ այն հիմնական պատճառն է, որ այն գրեթե մեկ դար ու կեսի ընթացքում դեռ ամբողջությամբ պատրաստ չէ։ Կան նաև տեխնիկական բնույթի խնդիրներ, քանի որ շինարարության շատ բաղադրիչներ ունեն ոչ ստանդարտ լուծումներ և դա լրացուցիչ ջանքեր է պահանջում։

Թեև Sagrada Familia֊ում շինարարական եռուզեռը շարունակվում է, բայց այն արդեն վաղուցվանից դարձել է Բարսելոնա քաղաքի զբոսաշրջային կարևորագույն օբյեկտներից մեկը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 31 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ