Ժաննա Ֆրիսկեն կազդուրվում է տանը և առողջություն ցանկանում բոլորին11.30.2014
Ռուսաստանցի էստրադային երգչուհի Ժաննա Ֆրիսկեն, ով անցել է գլխուղեղի չարորակ ուռուցքի հետվիրահատական վերակականգնողական ամենալուրջ կուրսեր, այժմ բուժման գործընթացը շարունակում է տանը՝ հարազատների շրջապատում: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «kp.ru»-ին:
Ֆրիսկեն հիմա վերականգնողական թերապիային զուգահեռ զբաղվում է յոգայով, ֆիտնեսով, ընդունում է բուժական մերսումներ:
Վերջերս լրատվամիջոցներում սկսել է շրջանառվել այն միտքը, որ երգչուհին շուտով դուրս կգա բեմահարթակ: Այս զարմանալի և, միաժամանակ, Ժաննա Ֆրիսկեի երկրպագուների համար ուրախալի լուրերը ճշտելու նպատակով պարբերականը ուղղակի դիմել է արտիստուհուն:
«Ոչ, ոչ, դեպքերը մի արագացրեք: Դեռ վաղ է խոսել բեմի մասին, սակայն և ես, և իմ բարեկամները, և իմ ընտանիքը, իհարկե, այդ մասին երազում ենք»,- ասել է Ֆրիսկեն:
Նա նաև տեղեկացրել է, որ ինքը դանդաղ դեպի լավն է շարժվում: «Քայլ առ քայլ: Շատ եմ ձգտում առողջանալ: Ահա, հիմա տանը զբաղված եմ որդուս դաստիարակությամբ: Մենք զբոսնում ենք, կարդում, խաղում: Ես Պլատոնի հետ հնարավորինս շատ ժամանակ եմ անցկացնում: Նա այնքան հիանալի է՝ իմ հսկայական երջանկությունը: Շուտով Ամանոր է: Պլատոնի հետ պիտի նվերներ պատրաստենք ողջ ընտանիքի համար և, անշուշտ, միմյանց համար: Ցանկանում եմ փոխանցել բոլորին, խնայեք ձեզ և ձեր բարեկամներին, ձեր երեխաներին և ծնողներին: Առողջ եղեք և երջանիկ: Առողջությունը, հավատացեք, երջանկություն է»,- ասել է երգչուհին: