Ֆիլմի վարձույթը կսկսվի հաղթանակի օրից մեկ օր հետո04.17.2019
Ռուսաստանցի կինոռեժիսոր Պավել Լունգինի «Եղբայրություն» ֆիլմը ստացել է Մշակույթի նախարարության կինովարձույթի վկայական և երկրի կինոթատրոններում կցուցադրվի մայիսի 10-ից: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Ասենք որ նախկինում նախատեսվում էր, որ այդ ֆիլմը վարձույթի շուկա կհանվի մայիսի 9-ին:
Մինչ ֆիլմի թողարկման վերջնական ամսաթվի որոշումը ՌԴ Դաշնային Խորհրդի անդամ Իգոր Մորոզովը հարց էր բարձրացրել այն մասին, որ այդ ֆիլմը նպատակահարմար չէ Հայրենական պատերազմի հաղթանակի օրը ցուցադրել, քանի որ նրա կարծիքով աֆղանական պատերազմին անդրադարձող կինոնկարը խեղաթյուրել է փաստերը և վատ կողմերից է ներկայացնում խորհրդային զինվորներին:
«Եղբայրություն» ֆիլմը ներկայացնում է աֆղանական պատերազմի վերջին շրջանում տեղ գտած իրադարձություններ: Ֆիլմի հիմքում ընկած են իրական փաստեր, որոնք կապակցվում են խորհրդային 108-րդ մոտոհրաձգային դիվիզիան Չարիկանյան հարթավայրից Սալանգի գետանցում դուրս բերելու պատմության հետ:
Ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Պավել Լունգինը 2004թ.-ից զբաղվում է սեփական ստուդիայում լիամետրաժ, վավերագրական և հեռուստատեսային ֆիլմերի արտադրությամբ: Նա Ռուսաստանում հայտնի է «Տաքսի-բլյուզ» (1990թ.), «Կղզի» (2006թ.), «Ցարը» (2009թ.) ֆիլմերով:
Այս թեմայով այլ հղումներ-1