Դերասանները նկարահանվել են սառնարանի խցիկում, 0-ից ցածր ջերմաստիճանումԱմերիկացի հայտնի ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի «Զզվելի Ութնյակը» նոր ֆիլմը վարձույթի շուկա կհանվի 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ին: Այդ մասին «Weinstein Company» ընկերության տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
«Տարանտինոյի պնդումով վեսթերնը կթողարկվի երկու տարբերակով. Դասական 70 մմ ժապավենով և ժամանակակից թվային ձևաչափով»,- մեջբերում է «KPCC» ռադիոկայանին լրատվամիջոցը:
Դեկտեմբերի 25-ին ֆիլմի ժապավենային փաթույթով 50 օրինակներ կբաժանվեն ամերիկյան 50 կինոթատրոնների, որոնցից շատերին ինքը՝ Տարանտինոն, անձամբ կտրամադրի կինոպրոեկտորներ, որոնցից ամերիկյան կինովարձույթը հրաժարվել է դեռ 20 տարի առաջ:
Երկու շաբաթ հետո, 2016 թ.-ի հունվարի 8-ին կկայանա «Զզվելի ութնյակի» թվային ձևաչափի թողարկումը, որն էլ դուրս կբերվի համաշխարհային վարձույթի շուկա:
Քվենտին Տարանտինոն պնդում է, որ ժապավենը պատկերի որակով ունի առավելություններ թվային կրկնօրինակի նկատմամբ: Այն ավելի լայն կադրի է տիրապետում և, միաժաման, պատկերի առավել մեծ խորությամբ է օժտված:
Դեկտեմբերին ամերիկյան շուկայում կայանալիք ժապավենային կինովարձույթն այս ձևաչափով վերջին 20 տարվա ընթացքում ամենաընդարձակն է:
Տարանտինոյի նախաձեռնությամբ մի խումբ դերասաններ, ռեժիսորներ և Հոլլիվուդի ստուդիաներ կնքել են հատուկ համաձայնագիր կինոժապավեն արտադրող «Kodak» ընկերության հետ, որի հետ պետք է շարունակեն 70 միլիմետրանոց ժապավենների արտադրությունը՝ անտեսելով դրա ծայրահեղ թանկ լինելու հանգամանքը:
Նման ցանկությունը իրագործելու համար միջոցների զգալի մասը կստացվի 2007 թ.-ին Տարանտինոյի կողմից ձեռք բերված «New Beverly Hills» հայտնի կինոթատրոնից: 8 տարի առաջ ռեժիսորը հայտարարել էր, որ 20-ական թվականներին կառուցված կինոթատրոնի խնդիրներից մեկը լինելու է միայն կինոժապավեններով պահպանված հազվադեպ կինոնկարների ցուցադրությունը: Նա կատարել է իր խոստումը և հիմա «New Beverly Hills» կինոթատրոնը ԱՄՆ-ում միակ կենտրոնն է, որտեղ կիրառվում են ժապավենային կինոպրոեկտորներ: Այդ մասին տեղեկացնում է «Variety» հանդեսը:
Տարանտինոյի նոր ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում՝ քաղաքացիական պատերազմից հետո: Փոթորիկի պատճառով ութ մարդասպան-ավազակներ հանդիպում են մի մեկուսի պանդոկում, որտեղ էլ ծավալվում են հիմնական գործողությունները:
Ֆիլմում ներկայացվող պանդոկը թաղված է ձյան մեջ և որպեսզի այդ ամենը ունենա իրականին հնարավորինս մոտ տեսք, Տարանտինոն ստիպել է դերասաններին խաղալ սառնարանային խցի մեջ՝ 0-ից ցածր ջերմաստիճանում:
«Տարանտինոյի պնդումով վեսթերնը կթողարկվի երկու տարբերակով. Դասական 70 մմ ժապավենով և ժամանակակից թվային ձևաչափով»,- մեջբերում է «KPCC» ռադիոկայանին լրատվամիջոցը: Դեկտեմբերի 25-ին ֆիլմի ժապավենային փաթույթով 50 օրինակներ կբաժանվեն ամերիկյան 50 կինոթատրոնների, որոնցից շատերին ինքը՝ Տարանտինոն, անձամբ կտրամադրի կինոպրոեկտորներ, որոնցից ամերիկյան կինովարձույթը հրաժարվել է դեռ 20 տարի առաջ: