«Եվրատեսիլի» հիմնական` «Կառուցելով կամուրջներ» կարգախոսն, առայժմ չստացվեցՎիենայում կայացավ «Եվրատեսիլ-2015»-ի կիսաեզրափակիչը: Մրցույթի արդյունքները ինչ-որ չափով նաև անակնկալ էին: Օրինակ, հաջորդ փուլ անցնելու հնարավորությունից զրկվեց ֆինլանդական ռոք համույթը, որին բուքմեքերները և լրագրողները նախապես շատ բարձր գնահատականներ էին տալիս:
Այս խմբի մասնակիցները ունեն Դաունի կամ աուտիզմի ախտանիշեր: Այսպիսի խմբի հանդես գալը «Եվրատեսիլում» պրեմիերա էր: Ցավոք բնականոն զարգացման հարցերում խնդիրներ ունեցող մարդկանց փորձը կյանքի կոչել «Եվրատեսիլի» հիմնական` «Կառուցելով կամուրջներ» կարգախոսն, առայժմ չստացվեց:
Իսկ առաջին կիսաեզրափակչի մյուս 16 երկրների մասնակիցներից եզրափակիչ փուլ անցան հետևյալ երկրները ներկայացնող մասնակիցները՝ Ալբանիա, Հայաստան, Ռուսաստան, Ռումինիա, Հունաստան, Էստոնիա, Հունգարիա, Վրաստան, Սերբիա, Բելգիա:
Ի դեպ, որոշ օտարերկրյա պարբերականներ հայկական «Genealogy» խմբի կատարած «Face the Shadow» («Նայիր ստվերների դեմքին») երգի մասին խոսելիս նշում են, որ այն ուներ «վատ քողարկված քաղաքական ենթատեքստ: Բացի այդ «dw.de» էլեկտրոնային լրատվամիջոցը ընդգծել է, որ այդ համույթը կազմված է բոլոր մայրցամաքները ներկայացնող սփյուռքահայ երգիչներից, իսկ նրանց երգն էլ նախկինում ունեցել «Don't deny» («Մի ժխտիր») վերնագիրը, որը միանգամայն ազատ և ակնահայտ զուգահեռներ տանելու հնարավորություն էր ընձեռում 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայոց ցեղասպանության հետ:
Լրատվամիջոցն, այնուամենայնիվ նշում է, որ Հայաստանում «Եվրատեսիլի» պատասխանատուները հենց իրենք են փոխել երգի վերնագիրը, քանի որ մրցույթում բացահայտ քաղաքական կոչերը արգելվում են:
«Եվրատեսիլ-2015»-ի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա այսօր՝ մայիսի 21-ին: Այսօր հանդես կգան Լիտվան, Իռլանդիան, Սան Մարինոն, Մոնտենեգրոն, Մալթան, Նորվեգիան, Պորտուգալիան, Չեխիան, Իսրայելը, Լատվիան, Ադրբեջանը, Իսլանդիան, Շվեդիան, Շվեյցարիան, Կիպրոսը, Սլովենիան, Լեհաստանը ներկայացնող երգիչները:
Հիշեցնենք, որ մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին: Այդ օրը անցումային փուլերը հաղթահարած երգիչների ու խմբերի հետ միասին մրցասպարեզ կմտնեն նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, ինչպես նաև «Եվրատեսիլ-2015»-ը հյուրընկալող երկրի՝ Ավստրիայի ներկայացուցիչները: