Վախճանվել է ռեժիսոր Օթար Իոսելիանին12.18.2023
89 տարեկանում մահացել է վրացի հայտնի ռեժիսոր, սցենարիստ, դերասան Օթար Իոսելիանին։ Այդ մասին ,Ռուսթավի 2» հեռուստաընկերության տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»՝ հղում անելով «newsgeorgia.ge»֊ին։
Անցյալ դարի 80֊ական թվականներին Իոսելիանին ապրել և աշխատել է Ֆրանսիայում։ Պատճառը եղել է խորհրդային գրաքննության հետ անհամաձայնությունները և տարաձայնությունը։
Նա ստեղծագործում էր առակի ժանրով և նկարահանման էր հրավիրում հիմնականում ոչ հայտնի դերասանների։։ Նա կարծում էր, որ այդ եղանակով հանդիսատեսին հնարավորություն է տալիս հերոսի մեջ տեսնել սեփական անձին։
«Ապրում էր երգող մի կեռնեխ», «Հովերգություն», «Լուսնի ֆավորիտները», «Թիթեռների որս», «Այգիներն աշնանը», «Ձմեռային երգ»։ Իոսելիանիի ֆիլմերի վերնագրերը խոսում են նրա աշխատանքի բանաստեղծական էության մասին․․․․
Օթար Իոսելիանին ծնվվել է 1934թ․֊ի փետրվարի 2֊ին, Թբիլիսիում։ Նա առաջին մասնագիտական կրթությունը ստացել է ծննդավայրի երաժտական ուսումնարանի ջութակի և նվագավարության դասարանում։ Դրանից հետո ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկական մաթեմատիկայի ֆակուլտետ, բայց չի ավարտել, փոխել է մասնագիտական ուղղությունը և ընդունվել Ռուսաստանի մայրաքաղաքում գործող հայտնի կինոինստիտուտ, որտեղ և խորացել է ռեժիսորական արվեստի մեջ։
Իոսելիանին աշխատանքային գործունեությունը սկսել է «Վրացֆիլմ» ստուդիայում։ Նա, որպես յուրօրինակ ձեռագիր ունեցող արվեստագետ հայտնի է դարձել «Տերևաթափ» ֆիլմով (1966թ․), որը պատմում էր գինի արտադրող գործարանների առօրյայի մասին։ Նա ներկայացնում է գինեգործական ձեռնարկությունների ղեկավարների ամենաթողությունը։ Դա դուր չի գալիս երկրի ղեկավարությանը։ Այն արգելվում է Վրաստանում։ Դրան հակառակ, Իոսելիանիի ստեղծագործությունը բարձր է գնահատվում արտասահմանում, և արժանանում անգամ Կաննի փառատոնի Ժորժ Սադուլիայի և ՖԻՊՐԵՍՍ պարգևներին։