Երեքամյա ընդմիջումից հետո երգչուհին վերադառնում է բեմ04.22.2014
Բրիտանացի երգչուհի Ադելը, ով 2011թ.-ին ձայնի հետ կապված խնդիրների հետ դադարեցրել էր արտիստական գործունեությունը, հոկտեմբեր ամսին կրկին բեմ կվերադառնա: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով «Էքսպրեսս» պարբերականին:
Ըստ հաղորդագրության, 25- ամյա երգչուհին 3-ամյա ընդմիջումից հետո նախապատրաստվում է կրկին հանդես գալ մենահամերգով՝ Լոնդոնի «Ալբերտ-հոլլ» համերգասրահում:
Չի բացառվում, որ «Grammy»-ի և «Օսկարի» մրցանակակիրը ելույթներով մեկնի Նյու-Յորք և Լոս-Անջելոս:
Ադելի վերջին մեծ համերգը տեղի էր ունեցել 2011թ.-ի սեպտեմբերի 25-ին՝ Գլազգոյում: Մոտավորապես մեկ ու կես ամիս անց, կապված երգչուհու հիվանդության հետ, հրապարակվել էր նրա մյուս համերգների չեղյալ լինելու մասին հայտարարություն: Դրանից հետո վիրահատեցին նրա ձայնալարերը:
2011թ.-ի հունվարին թողարկված նրա «21» ալբոմը մեկ տարում սպառվեց ավելի քան 4,2 մլն օրինակով, իսկ հաջորդ երկու տարվա ընթացքում համարվում էր աշխարհում ամենաշատ վաճառվողը: 2012թ.-ին երգչուհին արժանացավ հեղինակավոր «Billboard Music Awards» մրցանակի՝ նվաճելով 20 անվանակարգերից 12-ը:
2013 թ.-ին Ադելը ստացավ իր 9-րդ «Grammy»-ն և մեկ «Օսկար»՝ Ջեյմս Բոնդի մասին պատմող վերջին՝ «Skyfall» ֆիլմի սաունդտրեկում կատարած երգի համար: