Գարեջրի փառատոնի եկամուտները չափվում են յոթանիշ թվերով09.20.2014
Գերմանիայում, Մյունխեն քաղաքում, մեկնարկել է Գարեջրի խոշորագույն «Օքտոբերֆեստ» փառատոնը: Ավանդույթի համաձայն, ուղիղ կեսօրին (Երևանի ժամանակով՝ 14;00-ին) Բավարիայի երկրամասի մայրաքաղաքի օբեր-բուրգամիստեր Դիթեր Ռայթերը բացեց թարմ գարեջուր պարունակող 200 լիտր տարողությամբ տակառը; Դա նշանավորեց տոնախմբությունների սկիզբը, որոնք այս տարի կշարունակվեն մինչև հոկտեմբերի 5-ը; Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը;
«Օքտոբերֆեստ»-ին մասնակցելու ժամանած զբոսաշրջիկների թիվը և խմվող գարեջրի ծավալը չափվում է 6 նիշանոց թվերով: Այսպես, անցյալ՝ 2013թ.-ին , փառատոն է այցելել 6,4 մլն մարդ: Այդ ժամանակ Մյունխենում վաճառվել է 7,7 մլն լիտր գարեջուր: Այցելուները երկու շաբաթվա ընթացքում միջինը ուտում են 480 հազար բաժին գրիլ արված թռչնամիս, ավելի քան 200 հազար հատ բավարական նրբերշիկ և այլն:
Անցյալ տարի փառատոնի հյուրերը ծախսել են, ընդհանուր առմամբ, 1,1 մլրդ եվրո: Այդ գումարը ձևավորվել է գարեջուր և ուտեստներ վաճառելով, ինչպես նաև այն վճարումներից, որոնք կատարվել են հյուրանոցներում, տաքսի վարձելու ժամանակ, հուշանվերներ ձեռք բերելիս:
Կազմակերպիչները, ենթադրում են, որ այս տարի նույնպես սպասվում են մոտավորապես այդպիսի ցուցանիշներ:
«Օքտոբերֆեստ»-ի այցեքարտերից են հանդիսանում գարեջրային հսկայական վրանները: Դրանցից ամենաընդարձակում կարող են տեղավորվել մինչև 10 հազար հաճախորդ: Իսկ, ընդհանրապես, Թերեզա գետի հովտում, որտեղ հիմնականում անցկացվում է փառատոնը, հարմարեցված տեղերի քանակը գերազանցում է 118 հազարը:
Գարեջրի մեկ լիտրը այդ օրերին վաճառվում է 10 եվրոյով: Մեծ բաժակով գարեջրի գինը տատանվում է 9,70 – 11,10 եվրոյի միջակայքում:
Փառատոնի օրերին գարեջրի գնի բարձրացումները այստեղ կատակով անվանում են «Օքտոբերֆեստ»-ի ավանդույթներից մեկը, սակայն դա ընդհանուր տոնախմբության վրա բոլորովին չի անդրադառնում: