Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նկարիչը իր ստեղծագործության հերոսների աչքերը չէր պատկերել․․․

02.14.2022


Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքի «Ելցին կենտրոն»֊ի նախկին պահակ Ալեքսանդր Վասիլևը այդ մշակութային կենտրոն եկած 16-17 տարեկան այցելուների խնդրանքով Կազիմիր Մալևիչի աշակերտուհի Աննա Լեպորսկայայի «Երեք ֆիգուրներ» կտավի կերպարների դեմքերին նկարել է աչքեր։ Այդ մասին «lenta.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Վասիլևը պատմել է, որ այս միջադեպը տեղի է ունեցել իր որպես կենտրոնի պահակ աշխատելու առաջին օրը։ Նրա ասելով պատանիները կանգնել են այդ կտավի առաջ և սկսել քննարկել, թե ինչու՞ նկարիչը իր ստեղծագործության հերոսների աչքերը չի պատկերել։ «Ոչ մի գեղեցկություն»,֊ ըստ պահակի իրենց կարծիքն են արտահայտել երիտասարդ այցելուները։ Նրանց մեջ եղել են նաև աղջիկներ, որոնք էլ խնդրել են պահակին․ «նկարեք աչքերը, չէ՞ որ դուք այստեղ եք աշխատում․․․»;

Նրանք պահակին գրիչ են տվել, որով էլ նա արժեքավոր կտավի կերպարների դեմքերին ավելացրել է աչքերը․․․

Իսկ մի քանի օր անց «Ելցին կենտրոնի» պահակի տուն են ժամանել ոստիկանության աշխատակիցները․․․

63֊ամյա Վասիլևը չեչենական պատերազմի վետերան է, մինչև «Ելցին կենտրոն»֊ում աշխատանքի անցնելը եղել է Եկատերինբուրգի բանկերից մեկի անվտանգության աշխատակիցը․․․

Ասենք որ պահակի «գեղանկարչական» միջամտության հետևանքով թանաքը թափանցել է կտավի ներկի խորքեր քանի որ այն պատված չի եղել պաշտպանիչ լաքի շերտով։


Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 517 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ