Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պ․ Աուշտրյավիչուս, «Այդ գենոցիդը շարունակվում է նաև այսօր»

10.31.2023


Հոկտեմբերի 29֊ի լույս 30֊ի գիշերը լրացել է Բելոռուսիայի պատմության ամենամռայլ էջերից մեկի 86֊ամյակը։ 1937թ․֊ի այդ տարաժամին խորհրդային չեկիստները գնդակահարեցին բելոռուս ինտելեկտուալ էլիտայի 132 ներկայացուցիչների։ Այսօր Բելոռուսի բանտերում անազատության մեջ են հայտնվել 134 մշակութային գործիչներ։ Այդ մասին « rfi.fr»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։

Բելոռուսի սովետական հանրապետությունում ռեպրեսիայի զոհերի հիշատակին նվիրված առաջին զանգվածային հանրահավաքը տեղի է ունեցել 1988թ․֊ի հոկտեմբերի 30֊ին։ Այդ օրը բելոռուսներն անվանում են «Դզյադուի» նախնիների հիշատակի օր։ Իշխանությունները դաժան եղանակներով զանգվածային գնդակահարության վայրում՝ Կուրոպատներում, ցրեցին երթը։ Այդ երթի կազմակերպիչներից մեկը իրավապաշտպան, Նոբելյան մրցանակի դափնեկիր, իսկ այսօր քաղաքական բանտարկյալ Ալես Բելյացկին էր, որը այդ ակտից 20 տարի անց ցույցը անվանեց բելոռուսական իշխանություններին նետված առաջին մարտահրավերը։

Բելոռուս մտավորականությունը «Դզյադուի»֊ն նախորդող գիշերը ակցիաների ավանդույթը ի հիշատակ ռեպրեսիաների զոհերի սկսել է 2017թ․֊ից։ Այդ միջոցառման հետ կապված նաև գրքեր են հրատարակվել, թողարկվել են գնդակահարված բանաստեղծների ստեղծագործությունները ներկայացնող ձայնապնակներ։ 2020թ․֊ի նախագահական կեղծված ընտրություններից և դրա հետ կապված իշխանությունների ձեռնարկած բռնություններից հետո ստալինյան զոհերին Բելոռուսում հիշելն անվտանգ չէ։ Այդ ամենը ավանդական ակցիաներով, սակայն, չեն մոռանում անցկացնել ստիպողական տարագրության մեջ հայտնված քաղաքական էմիգրանտները, որոնց թիվը կազմում է 350-500 հազար մարդ։

«Բանաստեղծների գիշեր» անունն ստացած հիշատակի այդ ակցիաների աշխարհագրությունն այս տարի ընդգրկել է 14 երկիր։ Դրանք անցկացվել են տարբեր ձևաչափերով՝ ցերեկային հանրահավաքներից մինչև գիշերային ոգեկոչման ծիսական մոմավառություն։

Վիլնյուսում կայացած ակցիայի ժամանակ, օրինակ, Եվրոպառլամենտի պատգամավոր Պյատրաս Աուշտրյավիչուսը նշել է, որ այսօր իրենք հիշում են «բելոռուս ժողովրդի մշակութային և պատմական գենոցիդը։ Դա եղել է Կրեմլի պլանը՝ ջնջել Բելոռուսը հողագնդի երեսից և այն դարձնել Խորհրդային Միության մի մասը»։ Աուշտրյավիչուսը ընգծել է, որ «այդ գենոցիդը շարունակվում է նաև այսօր»։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 133 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ