Հիմնադրամի նպատակն է իրականացնել նախագծեր ԱՊՀ անդամ երկրների հետ01.22.2014
ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հետ տարվող աշխատանքը պետք է դառնա Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործունեության կարևոր ուղղությունը: Այսօր նման կարծիք է հայտնել այդ հիմնադրամի նոր գործադիր տնօրեն Անատոլի Իկսանովը: Այդ մասին հաղորդում է «tvkultura.ru»-ն:
«Մենք պետք է գտնենք նոր հաղորդակցման ուղիներ ոչ միայն ԱՊՀ երկրների, այլ նաև Վրաստանի և Բալթիկայի հետ: Մենք շատ բարեկամներ ունենք հետսովետական տարածաշրջանի երկրներում և մենք զգում ենք նրանց հետ համագործակցության ձգողական անհրաժեշտություն»,- ասել է Իկսանովը: Նա նշել է, որ շուտով հիմնադրամը կսկսի 2015թ.-ի նախագծերի պլանավորումը, իսկ առաջիկայում նախատեսվում է անցնել առաջանցիկ երկամյա պլանավորման, որպեսզի «արդյունավետ օգտագործվի նրա ներուժը»:
Ապագա նշանակալից միջոցառումների ցանկում Իկսանովը նշել է ստեղծագործական և գիտական մտավորականության 9-րդ ֆորումը, ֆորումի մասնակցությունը Տարաս Շևչենկոյի 200-ամյակին նվիրված միջոցառումներին: «Ներկա պահին նախապատրաստվում է Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների ցուցակը: Ֆորումը պետք է շարունակի մշակել մշակույթի, կրթության, գիտության, բնապահպանության և տուրիզմի ոլորտներին վերաբերող նախագծեր»
Ավելացնենք, որ ԱՊՀ մասնակից երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը ստեղծվել է 2006թ.-ին 7 երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելոռուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի կողմից: 2008թ.-ին հիմնադրամին է միացել նաև Ադրբեջանը:
Հիմնադրամի նպատակն է իրականացնել նախագծեր մշակույթի, կրթության, գիտության, արխիվային գործի, սպորտի, տուրիզմի ոլորտներում, ինչպես նար ԱՊՀ անդամ երկրների հետ տարվող աշխատանքներում:
Անատոլի Իկսնովը հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել 2013թ.-ի դեկտեմբերի 18-ին: Մինչ այդ նա զբաղեցնում էր Մոսկվայի Մեծ Թատրոնի գլխավոր տնօրենի պաշտոնը: