«Լույսի շրջան»-ն ավարտվեց09.25.2018
Մոսկվայում աշխատանքներն է ավարտել «Լույսի շրջան» միջազգային 8-րդ փառատոնը: Տեսամեփինգի և «Արթ վիժն» վիջինգի այս ստուգարտեսն ավարտվել է Գերմանիայի և Ռուսաստանի թիմերի հաղթանակով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Մրցույթին այս տարի մասնակցելու 148 հայտ էր ներկայացվել, որոնք ներկայացնում էին 36 երկիր: Եզրափակիչին մասնակցել են 16 երկրից ներկայացված 35 աշխատանք:
Գերմանական «Re:sorb » թիմը նվաճել է գլխավոր մրցանակ «Արթ վիժնի» «Դասական» անվանակարգում, իսկ ռուսական «Meshsplash» թիմը իր առաջնությունն է հաստատել է «Մոդերն» անվանակարգում: Նշենք, որ մեկ ուրիշ՝ «Idwyr» անունով ռուսական թիմ առաջատար է համարվել նաև «Վիջինգ» անվանակարգում:
Ի դեպ, այսօր, սեպտեմբերի 25-ին փառատոնի եզրափակիչի մասնակիցներն իրենց աշխատանքները վերջին անգամ կցուցադրեն Ռուսաստանի մայրաքաղաքի Թատերական հրապարակում գտնվող երեք թատրոնների՝ Մեծ, Փոքր և Մեծ թատրոնների ճակատամասերին:
Այս թեմայով այլ հղումներ-1