Մի քանի անգամ ընդգրկվել է նոբելյան մրցանակի կարճ ցուցակում04.06.2018
Այսօր՝ ապրիլի 6-ին, Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում մեկնարկում է նորվեգացի գրող Յուն Ֆոսեին նվիրված եռօրյա փառատոն: Մի քանի անգամ գրականության գծով նոբելյան մրցանակի կարճ ցուցակում ընդգրկված գրողը մասնագետների գնահատմամբ ունի շատ յուրահատուկ բանաստեղծական մտածողություն և պիեսները յուրահատուկ ձևով կառուցելու ոճ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
«Նա չի կարող զարմանք չառաջացնել»,- ասել է ռուսաստանցի մի ռեժիսոր:
Գրողին նվիրված փառատոնի ընթացքում մի շարք հայտնի ռուսաստանցի ռեժիսորներ կներկայացնեն Հյուսիսային Եվրոպայի ամենամասսայական դրամատուրգի գործերից, իսկ նորվեգական «Ընտրյալներ» թատերական ընկերությունը կներկայացնի «Ստվերներ» մուլտիմեդիական ներկայացման պրեմիերան:
«Թեև ես Ռուսաստանում եղել եմ ընդամենը մեկ անգամ, սակայն գրքերի շնորհիվ զգում եմ նրա հետ շատ մերձավոր մոտիկություն: Դոստոևսկին միշտ ինձ համար եղել է հերոս,-ասել է Յուն Ֆոսեն,- իսկ Չեխովը, անշուշտ, դրամատուրգներից ամենալավն է, դա կասկածի ենթակա չէ: Ես երազում եմ ինքս թարգմանել Չեխովին, պարզաբանել տեքստը և նորվեգացի ընթերցողներին հասցնել նրա պիեսների իմաստի առավելագույնը»,- ասել է Յուն Ֆոսեն:
Փառատոնի ծրագրի շրջանակներում նորվեգացի դրամատուրգը հանդես կգա բեմարվեստի ոլորտային կրթօջախներում, իսկ Մոսկվայի Ստանիսլավսկի էլեկտրաթատրոնում կկայանա նրա պիեսների ժողովածուի շնորհանդեսը:
Յուն Ֆոսեն ժամանակակից նորվեգացի գրող է, բանաստեղծ և դրամատուրգ: Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի ժողովուրդների շատ լեզուներով, իսկ պիեսները բեմադրել են այնպիսի հայտնի ռեժիսորներ, ինչպիսիք են Թոմաս Օսթերմայերը, Քլոդ Ռեժին և Ֆալք Ռիխթերը:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: