Սոչիում ընթանում է իտալական օպերայի կատարողների մրցույթ08.05.2019
Ռուսաստանի Սոչի քաղաքում ընթանում է օպերայի ոլորտում աշխարհի խոշորագույն «Competizione dell`Opera» մրցույթը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
Նախկինում այս ստուգատեսը ևս երկու անգամ անցկացվել է Ռուսաստանում: Երկու միջոցառումներն էլ տեղի են ունեցել Մեծ թատրոնում:
Այս անգամ մրցույթի վայր է ընտրվել հայտնի ծովափնյա քաղաքը, որտեղ հավաքվել են տարբեր երկրներից ժամանած ավելի քան 600 մասնակից: Ստուգատեսի կիսաեզրափակիչ են հասել այդ մասնակիցներից մոտ 100-ը, որոնք էլ իրենց կարողությունները կցուցադրեն Սոչիի հանդիսատեսների առջև:
«Այս մրցույթի նպատակը ոչ միայն աշխարհի մեծագույն հարթակներում հանդես գալու համար արժանի նոր տաղանդների հայտնաբերումն է, այլև, միաժամանակ, նրանց համար դեպի համաշխարհային օպերային բեմ ճանապարհ ապահովելը»,- հայտարարել են մրցույթի կազմակերպիչները:
Ստուգատեսի բարձրակետը կդառնա օգոստոսի 9-ին կայանալիք գալա համերգը Սոչիի «Սիրիուս» անունով գիտության և արվեստի այգու Մեծ դահլիճում: Մրցույթի մասնակիցների ելույթները կուղեկցի Սոչիի սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Անտոն Լոբչենկոյի ղեկավարությամբ:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: