Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մարիա Կալլասի 100-ամյակին նվիրված գալա համերգին հանդես կգա նաև Նինա Մինասյանը

08.01.2023


Այս տարվա դեկտեմբերին լրանում է հունական ծագմամբ ամերիկացի երգչուհի Մարիա Կալլասի 100֊ամյակը։ «Աստվածային և անկրկնելի», այսպես են նրան բնութագրել ժամանակակիցները։

Մարիա Կալլասի ներդրումը արվեստի համաշխարհային գանձարան հսկայական է։ Ի պատիվ 20֊րդ դարի մեծագույն սոպրանոյի Հունաստանի ազգային օպերան, սկսած ապրիլ ամսից, մեկնարկել է միջոցառումների շարք՝ նվիրված երգչուհուն։

Արդեն պատրաստվել են նրան նվիրված ցուցահանդեսը, որը կրում է «Կալլասից մինչև Մեդեա֊ ինստալացիա երեք գործողությամբ» խորագիրը, թատերական բեմադրություն, վավերագրական կինոնկար։ Բացի այդ կանցկացվեն «Տեսնել Մարիա Կալլասի ձայնը» վերնագրով կրթական սեմինարներ և գալա֊համերգ։

Ի դեպ, Սեպտեմբերին կայանալիք գալա֊համերգին հանդես կգան երգչուհիներ Նինա Մինասյանը, Աննա Պիրոցցին, Քետրին Ֆոսթերը, Վասիլիկա Կարայանին։ Նրանք հիմնականում կկատարեն այն արիաները, որոնք ժամանկին երգել է Կալլասը «Ավագ վարպետը», «Ճակատագրի ուժը», «Ֆիդելիո», «Լյուչիա դի Լամմերմուր», «Տրուբադուր» և «Տրիստան և Իզոլդա» օպերաներում։

«Մարիա Կալլասի ծննդյան 100֊ամյակին նվիրված տոնակատարությունները մեզ հնարավորություն են տալիս նորովի գնահատել այն հսկայական երևույթը, ինչպիսին նրա ձայնն է, և, իհարկե նրա անհատականությունը, տեսնել, թե ինչպիսի ներդրում է նա կատարել օպերայի զարգացման մեջ»,֊ նշել է Հունաստանի ազգային օպերայի գեղարվեստական ղեկավար Գեորգոս Կումենդակիսը։ Նա նաև նշել է, որ իրենք խոսում են մինչև Մարիա Կալլասի և նրանից հետո եկած ժամանակաշրջանի մասին։

Կումենդակիսը նաև ընդգծել էր այն կարևոր գործառույթը ինչպիսին նոր սերնդին Մարիա Կալլասի անհատականությունը ներկայացնելն է։

Մարիա Կալլասի 100֊ամյակին նվիրված տոնակատարությունների գլխավոր իրադարձությունը անշուշտ Լուիջի Քերուբինիի «Մեդեա» օպերայի նոր բեմադրությունն է։ Ռեժիսոր Դևիդ Մքվիքարը այս նախագիծն իրականացրել է Հունաստանի ազգային, Կանադայի, Չիկագոյի և Նյու֊Յորքի «Մետրոպոլիտեն» օպերաների ուժերի համատեղմամբ։ Այս բեմադրությամբ բացվեց «Մետրոպոլիտենի» նոր թատերաշրջանը, իսկ ապրիլին այն ներկայացվեց նաև Աթենքում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 266 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ