Թատերախմբի անդամները պատրաստում են ծանրոցներ և ակնկալում են նաև այլոց օգնությունը07.10.2019
Մերձմոսկովյան Միտիշչինսկ քաղաքի «ՖԷՍՏ» թատրոնի կոլեկտիվը հանդես է եկել Ռուսաստանի Իրկուտսկի մարզում ջրհեղեղներից տուժածներին անհրաժեշտ իրերով և հագուստով ապահովելու նախաձեռնությամբ: Թատերախմբի անդամները պատրաստում են ծանրոցներ և ակնկալում են նաև, որ իրենց այս բարեգործությանը օգնության կգան նաև այլ մարդիկ:
Թատրոնի նախասրահը արդեն վերածվել է ընդունման կետի, որտեղ մինչև հուլիսի 14-ը քաղաքացիներից կընդունվեն սնունդ, հագուստ և կենցաղում օգտագործման պիտանի այլ առարկաներ: Թե հատկապես ինչպիսի մթերք, հագուստ և այլ առարկաներ են ենթակա ընդունման այս մարդասիրական նախաձեռնության շրջանակներում, նախօրոք արդեն հրապարակվել է թատրոնի կազմած ցուցակում:
Հիշեցնենք, որ Իրկուտսկի շրջանում գետերի մակարդակը բարձրանալու հետևանքով, ըստ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ծառայության, տուժել է 107 բնակավայր, 10,8 հազար բնակելի տուն, որոնցում բնակվում էր ավելի քան 34 հազար մարդ: Հայտնի է նաև, որ աղետի հետևանքով 24 մարդ է զոհվել:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: