Հայտնաբերվել է երկու մայրցամաքների ամենահին քաղաքակրթության հուշարձան08.22.2019
Պերուի Վիչամ բնակավայրում հայտնաբերվել 3800 տարի առաջ ստեղծված խորաքանդակ, որը համարվել է ամերիկյան երկու մայրցամաքների հնագույն քաղաքակրթության արժեք: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «euronews.com»-ին:
Խորաքանդակը պատկերում է մեծ գորտ, որը թաթերով բռնել է մարդկային գլուխ:
Վիչամի հնավայրում պեղումներն անցկացվում են 2007թ.-ից: Այդ ընթացքում հնագետներին հաջողվել է հողի տակից երկրի մակերևույթ «հանել» մի շարք շինությունների հատվածներ և վերականգնել հնագույն բնակավայրի հատակագիծը:
Մեկ շաբաթ առաջ, գրեթե նոր գտածոյի հարևանությամբ, հայտնաբերվել էր նաև մի խորաքանդակ, որը պատկերում է օձ և նրա մոտ գտնվող մարդկային գլուխներ: Ենթադրվում է, որ սա պատկերում է պտղաբերության աստծոն:
Այս հնագիտական հետքերը գիտնականների կարծիքով, ներկայացնում են այն քաղաքակրթությանը, որի կենտրոնը եղել է Կարալ քաղաքը և, որը ոչնչացվել է մ.թ.ա.1600 թ.-ին:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: