Ռուսական հսկա մեդիահոլդինգը կղեկավարի հայ գործարարը09.19.2015
«Գազպրոմ-Մեդիա» ռուսական խոշոր մեդիահոլդինգը հաղորդում է, որ իր ենթակա կառույցներից մեկի՝ «Կինո և թեմատիկ հեռուստատեսություն. Արտադրություն, վարձույթ, բաշխում» հոլդինգի ղեկավար է նշանակվել Ռաֆայել Մինասբեկյանը:
Դա նշանակում է, որ հայ գործարարի ենթակայությամբ են գործելու «Գազպրոմ-Մեդիա»-ի կառուցվածքում գտնվող այնպիսի հայտնի կինոընկերություններ, ինչպիսիք են «Ցենտրալ Պարտներշիփ»-ը և «ՆՏՎ-կինո»-ն: Բացի այդ նոր ղեկավարին կենթարկվի նաև «Red Media» ընկերությունը, որը զբաղվում է վճարովի հեռուստաալիքների արտադրությամբ և արտադրանքի բախշմամբ:
«Ռաֆայել Մինասբեկյանի պատասխանատվության գոտում կլինի կինոարտադրության և վարձույթի զարգացման, ֆիլմադարանի ֆոնդերի հարստացման և իրավունքների, ինչպես նաև 35 թեմատիկ ալիքների և դրանց ենթակառուցվածքների զարգացման և բաշխման կառավարումը»,- նշում է «РИА новости»-ին:
Մինասբեկյանը մեդիաոլորտի բիզնեսում գործում է արդեն 25 տարի: Նա ավելի քան 200 հեռուստատեսային ծրագրերի, վավերագրական, գեղարվեստական, անիմացիոն ֆիլմերի և շուկայագիտական նախաձեռնությունների հեղինակ է: Մինչև «Գազպրոմ-Մեդիա» գալը նա եղել է «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության բաժնետերերի խորհրդի անդամ և ղեկավարել է այդ կազմակերպության բիզնեսի ռազմավարական զարգացման և հաղորդակցության բաժինը:
«Մենք մտադիր ենք ակտիվորեն զարգացնել հեռուստատեսային և կինո արտադրությունները և մեր կողմից ստեղծված ենթակառուցվածքները: Վստահ եմ, որ Ռաֆայել Մինասբեկյանի անվիճելի փորձն ու հեղինակությունը արտադրության ոլորտում, նրա կառավարչական հմտությունները, տեսլականները և ստեղծագործական էներգիան ընկերության բիզնեսի կառավարման զարգացման հարցում պահանջարկված են»,- ասել է «Գազպրոմ-Մեդիա-հոլդինգ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Դմիտրի Չերնիշենկոն:
Իսկ նորանշանակ ղեկավարը վստահ է, որ «ռուսական ֆիլմերը կվերադարձնեն իրենց վերապահված տեղը համաշխարհային կինոյի արդյունաբերության մեջ»: Ռաֆայել Մինասբեկյանը նաև ասել է, որ դինամիկ կերպով կզարգացնեն թեմատիկ հեռուստատեսությունը և այդ գործում էական դեր կխաղան «Գազպրոմ-Մեդիա»-ի ակտիվները: