Մեդիայի ոլորտում աշխարհում ամենահին մրցանակը02.26.2014
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»-ի մրցանակակիրների անուններով բացիկները կդրվեն ձեռագործ ծրարների մեջ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 200 դոլար է, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով այդ ծրարների հեղինակ Մարկ Ֆրիդլենդին:
Այդ ծրարներից յուրաքանչյուրի պատրաստման համար պահանջվում է 110 ժամյա ձեռքի աշխատանք:
Ծրարների դիզայնը մշակվել և հաստատվել է 2010թ.-ին: Դրանք կշռում են 120-ական գրամ:
Ծրարները արտաքին կողմից ունեն ոսկեգույնին մոտեցող բաց շագանակագույն, իսկ ներսի կողմից ոսկեջրված են: Ծրարի մակերեսին կա Օսկարի դրվագված պատկերով ոսկեգույն փայլաթուղթ: Իսկ դիմային մասում, ոսկե շրջանակի մեջ, արթ-դեկո ոճով, սև-ածխագույն թանաքով գրված է անվանակարգը: Կա նաև փալուն կարիր գույնի շրջանաձև կնիք՝ մետաքսե երկու ժապավեններով: Ծրարի մեջ դրվում է ոսկե բացիկ, որի կենտրոնում երևում է կարմիր լաքապատ շրջանակ, որի մեջ գրված է «Եվ «Օսկարը» փոխանցվում է…» արտահայտությունը և դրան հաջորդող հաղթողի անունը:
Ավանդության համաձայն Ֆրիդլենդը պատրաստում է ծրարների 3 համալիր՝ մրցանակի թեկնածուների անուններով, իսկ ակադեմիայի անդամների քվեները հաշվող «PricewaterhouseCoopers» աուդիտորական ընկերությունն օգտագործում է դրանցից միայն երկուսը, մյուսները ոչնչացվում են: Դա արավում է այն բանի համար, որպեսզի դրանցից և ոչ մեկը չդրվի համացանցում վաճառքի նպատակով:
Արարողության օրը աուդիտորները խստագույն գաղտնիության պայմաններում քարտերը հատուկ անկիզելի պահարաններով պահոցից կտեղափոխեն «Dolby» թատրոն «Օսկար»-ի հանձնման 86-րդ արարողությունը սկսելուց րոպեներ առաջ, որը պետք է կայանա մարտի 2-ին՝ Լոս-Անջելոսի «Hollywood and Highland» ժամանցային կենտրոնում:
Ծրարները բացելու պատիվն այս անգամ բաժին է հասել նաև Անջելինա Ջոուլին, Շարլիզ Թերոնին, Քեվին Սփեյսին, Ռոբերտ դե Նիրոյին, Հարիսոն Ֆորդին և այլոց:
Հիշեցնենք, որ Ամերիկայի կինոակադեմիայի ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխությունը ավանդաբար տեղի է ունենում Լոս-Անջելոսում: Այն հիմնադրել է «MGM» ստուդիայի սեփականատեր Լուիս Մայերը՝ 1929թ.-ին: Այս մրցանակը մեդիայի ոլորտում աշխարհում ամենահինն է:
«Օսկար»-ի 86-րդ մրցանակաբաշխության ապագա հաղթողներին կորոշեն ԱՄՆ-ի Կինեմատոգրաֆիայի ակադեմիայի 5856 անդամները՝ քվեարկության միջոցով: