Մահացել է ամենից երիտասարդ տարիքում «Օսկարի » արժանացած դերասանուհին02.12.2014
Կյանքի 86-րդ տարում, Սան-ֆրանցիսկոյում մահացել է ամենաերիտասրդ հասակում ամերիկյան կինոակադեմիայի պատվավոր մրցանակին՝ «Օսկարին » արժանացած դերասանուհի Շիրլի Թեմփլը: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով «Variety» հրատարակչության կայքին:
Ըստ այդ լրատվամիջոցի դերասանուին մահացել է իր տանը, հարազատների ներկայությամբ, երկուշաբթի երեկոյան:
Շիրլի Թեմփլը Հոլլիվուդի 30-ականների լեգենդար դերասանուհիներից է: Նա բազմաթիվ դերեր է խաղացել դեռ մանկական տարիքից սկսած: «Օսկարի » (պատվավոր «Ակադեմիայի երիտասարդական պարգև»-ի) արժանացել է 1934թ.-ին: Նրա հայտնի ֆիլմերից են «Բրոդվեյի փոքրիկ օրիորդիկը» (1938), «Հեյդի» (1937), « Խեղճ, փոքրիկ հարուստ աղջիկը» (1936), «Ապաչ նավահանգիստը» (1948) և այլ կինոնկարներ: