Բրոդվեյը կարող է «տեղափոխվել» Օրենբուրգ02.11.2020
Երկու օր է, փետրվարի 10-ին և 11-ին, Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքի երժշտական կատակերգության թատրոնում ամերիկյան «Company E» ժամանակակից պարի թատերախմբի ներկայացուցիչները «Broadway Bound» նախագծի շրջանակներում տեղացի արտիստներ են ընտրում՝ այստեղ Նյու-Յորքի նշանավոր Բրոդվեյի մյուզիքլների օրինակով երաժշտական բեմադրություն ստեղծելու նպատակով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Ձևավորվելիք թատերախումբը կհամալրվի ինչպես օրենբուրգցի պրոֆեսիոնալ արտիստներով, այնպես էլ քաղաքում գործող Ռոստրոպովիչների անվան արվեստի պետական ինստիտուտի ուսանողներով, որոնց հետ պարապմունքներ կանցկացնեն Ամերիկայից ժամանած մասնագետները: Ընտրությունն անցած արտիստները հիմնականում կուսումնասիրեն «Վեստսայդյան պատմություն», «Չիկագո», «Կորդեբալետ» և էլի մի շարք հայտնի մյուզիքլներ և դրանց ազդեցությամբ կստեղծեն սեփական ներկայացման սյուժետային գիծը՝ հաշվի առնելով նաև ռուսաստանցի (օրենբուրգցի) արտիստների տվյալները:
«Կեցցե իմպրովիզացիան»: Այսպես է կոչվում այս նախագծի կարգախոսը, որը շատ է դուր եկել Broadway Bound-ի երաժշտական տնօրեն Ամիքայելա Հասթոնին:
Նախկինում ամերիկացի արտիստները համանման բեմադրություններ են պատրաստել նաև Չելյաբինսկ քաղաքում, և, նույնիսկ, Ղազախստանում:
Այս նախգիծը, որն ավարտուն տեսքով կներկայացվի հանդիսատեսներին 2020թ.-ի մայիսին, իրականություն է դարձել տեղական իշխանությունների և Օրենբուրգում գտնվող ամերիկյան հյուպատոսության համատեղ աշխատանքների արդյունքում:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: