Ստաս Նամինի թիմը առաջին «թատերական» ֆուտբոլի առաջնության հաղթող05.28.2014
Մոսկվայում, Ստաս Նամինի թատրոնի ֆուտբոլիստները եզրափակիչում 3:1 հաշվով հաղթելով «Նովայա օպերա»-ի («Նոր օպերայի») դերասաններից ձևավորված թիմին, հռչակվեցին Ռուսաստանի առաջին «թատերական» ֆուտբոլի առաջնության հաղթողներ և արժանացան ռուս ֆուտբոլիստ Եվգենի Լովչևի և դերասան Նիկոլայ Կարաչենցևի «Ֆուտբոլը ինչպես արվեստ» գավաթին:
Մրցույթին մասնակցում էին Մոսկվայի թատրոնների 8 թիմեր: Երրորդ տեղի համար պայքարն ընթացավ «Ժամանակակից պիեսի դպրոց» և «Et cetera» թատրոնների թիմերի միջև: Այս մրցապայքարում հաղթողը որոշվեց տուգանային հարվածներով, որում առավել հաջողակները «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնի ֆուտբոլիստներն էին: