Վրացի կինոռեժիսորի ֆիլմը կմրցի համաշխարհային դասական արժեքների հետ08.22.2014
Գեորգի Դանելիայի 1963թ.-ին մեծ էկրան բարձրացած և մեր օրերում վերկանագնված «Ես քայլում եմ Մոսկվայում» գեղարվեստական կինոնկարը կցուցադրվի օգոստոսի 27-ից սեպտեմբերի 6-ին կայանալիք Վենետիկի 71-րդ կինոփառատոնում: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Այդ առթիվ Մոսկվայում կայացած մամլո սուլիսում, որին ռեժիսորը անձամբ չէր մասնակցում, բայց հանդես է եկել տեսագրված ելույթով, Դանելիան ասել է, որ թեև այդ ֆիլմն ավելի քան 50 տարի «քայլում» է սպիտակ պաստառի վրայով, բայց երիտասարները իրեն «մինչև այժմ ճանաչում են առավել շատ «Ես քայլում եմ Մոսկվայում» ֆիլմով, թեև նույնիսկ նրանց հայրերը կինոնկարը տեսել են ոչ թե էկրաններին, այլ՝ հեռուստատեսությամբ»:
Իտալիայում կայացող այս ավանդական փառատոնում Դանելիայի ստեղծած կինոնկարը «Վենետիկյան դասականություն» ծրագրի շրջանակներում կմրցի համաշխարհային դասական արժեք ունեցող 18 ֆիլմերի հետ, որոնց մեջ են Ռոման Պոլանսկու, Ֆրանսուա Տրյուֆոյի, Մարկո Բելլոկյոյի, Ռոբեր Բրեսոնի, Էնթոնի Մաննայի, Ջուլիանո Մոնտալդոյի ստեղծագործությունները:
Ավելացնենք, որ Գեորգի Դանելիան առողջական պատճառներով անձամբ փառատոնին չի մասնակցելու: