Սցենարը վերամշակելու պահանջը չի առնչվում համասեռականության թեմային01.06.2015
Անցյալ կիրակի ռուսական որոշ լրատվամիջոցներ տարածել են տեղեկատվություն այն մասին, որ ռուս մեծ կինոռեժիսոր Սերգեյ Էյզենշտեյնի մասին նախապատրաստվող կենսագրական ֆիլմի սցենարը վերադարձվել է բրիտանացի ռեժիսոր և սցենարիստ Փիթեր Գրինուեյին վերմշակելու նպատակով, քանի որ այնտեղ մեծ տեղ է հատկացված համասեռականության թեմային: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «bbc.co.uk»-ին:
Այդ կինոնկարը, որի աշխատանքային տարբերակը կրում է «Էյզենշտեյնի ձեռքսեղմումը» խորագիրը, ռուսաստանցի, ֆրանսիացի և շվեյցարացի կինեմատոգրաֆիստների համատեղ նախագիծն է, որի նկարահանումները պետք է սկսվեն 2015 թ.-ին:
Ապագա կինոնկարի մասին այդպիսի լուրերի տարածումը զգացմունքների ալիք է բարձրացրել ինչպես առանձին ռեժիսորների ստեղծագործական ազատության պահպանության, այնպես էլ ռուսական կինեմատոգրաֆիան ղեկավարող «Գոսֆիլմֆոնդ» կազմակերպության «հետադիմական» գործողությունների պատճառով:
Այդ հարցը պարզաբանելու նպատակով բրիտանական «bbc.co.uk» էլեկտրոնային պարբերականը զրուցել է «Գոսֆիլմֆոնդի» գլխավոր տնօրեն Նիկոլայ Բորոդաչևի հետ:
Բորոդիչևը նշել է, որ սցենարը վերամշակման նպատակով ետ ուղարկելն, ընդհանրապես, չի առնչվում համասեռականության թեմային: Նա ասել է, որ դա լրագրողների նախաձեռնությամբ բարձրացված հարց է: Իսկ իրենց խնդիրը վերաբերել է նկարահանվելիք ֆիլմի նկատմամբ տեսակետներին, այն մասին, թե ում է հանդիպել էյզենշտեյնը և ինչպես է հանդիպել:
Իսկ ոչ ավանդական կողմնորոշման մասին խոսք անգամ չի եղել: Օրինակ, նշել է Բորոդիչևը, այնպես, ինչպես Գրինուեյը մեկնաբանում է էյզենշտեյնի նկարահանած «Պոտյոմկին զրահանավը» ֆիլմը, իրեն բոլորովին դուր չի եկել, թեև կան նաև ընդհանուր «շփման կետեր»:
«Իսկ ինչ վերաբերում է ոչ ավանդական կողմնորոշմանը, ապա մենք խոսել ենք Փիթերի հետ այդ մասին: Կան այդպիսի մարդիկ, բայց շատ քիչ քանակությամբ և նրանք չեն կարող ստիպել, որ հողագունդը պտտվի հակառակ ուղղությամբ, թեև նրանք տիրապետում են մեծ ֆինանսական միջոցների և նույնիսկ մտել են իշխանությնան ոլորտ: Դա անտեսել չես կարող: Կյանքը՝ կյանք է»,- ասել է Բորոդիչևը:
Իսկ թե ինչու է ֆիլմի նկարահանման համար ընտրությունը կանգ առել բրիտանացի ռեժիսորի վրա, Բորոդիչևն ասել է, որ նա շատ յուրահատուկ և հետաքրքիր ռեժիսոր է: Իսկ ռեժիսորի, մասնավորապես, ոչ ավանդական կողմնորոշման վերաբերյալ «Գոսֆիլմֆոնդի» ղեկավարը ասել է, որ «այդ կա նրա մոտ» և ընդգծել, որ Գրինուեյը շատ է սիրել Ռուսաստանը, հասկանում է Ռուսաստանի նշանակությունը քրիստոնեական ավանդույթների պահպանության հարցում և հետևում է դրանց պահպանմանը: «Որպես ռեժիսոր նա պարտավոր է... հասկանալ այդ հիմնախնդիրը, և ինչպես ստեղծագործող մարդ, նա ձգտում է հասկանալ այդ հարցի էությունը: Բայց ոչ ավելին»:
Նա համոզմունք է հայտնել, որ այդ նախագիծն իրենք կիրականացնեն: