Քրիստոսի Հարության տաճարի դռները կրկին բաց են հավատացյալների առջև02.28.2018
Այսօր, առավոտյան վաղ, ժամը 4-ին, Երուսաղեմի Քրիստոսի Հարության տաճարի դռները կրկին բացվեցին հավատացյալների առջև:
Հիշեցնենք, որ սրբավայրը փակվել էր այն սպասարկող հունական-ուղղափառ, հայկական և կաթոլիկ եկեղեցիների ղեկավարների որոշմամբ, որպես քաղաքային իշխանությունների կողմից եկեղեցին հարկման ենթարկելու բողոքի նշան :
Տաճարի դարպասները բացելու որոշումը կայացվել է Իսրայելի կառավարության ղեկավար Բենյամին Նաթանյաուհի միջամտությունից հետո: Երկրի կառավարությունում հայտարարել են, որ «Իսրայելը հպարտ է լինելու միակ երկիրը Մերձավոր Արևելքում, որտեղ քրիստոնյաները և բոլոր կրոնների հետևորդներն օգտվում են հավատքի և աղոթքի լիիրավ ազատությունից:Իսրայելը դա ծաղկուն քրիստոնեական համայնքի տուն է և միշտ ուրախ է ընդունել քրիստոնյա բարեկամներին ամբողջ աշխարհից»:
Երեք եկեղեցիների ներկայացուցիչները իրենց երախտիքն են հայտնել Իսրայելի վարչապետին, սակայն հիմնախնդիրը դեռ կարգավորված չէ: Դեռ պետք է գտնել այս թնջուկի լուծման հարմար փոխզիջումային տարբերակը: Ասենք, որ Իսրայելի իշխանությունների և քրիստոնեական եկեղեցիների միչև պահպանվող հավասարակշիռ հարաբերությունները, որը ենթադրում է նաև Քրիստոսի հարության տաճարից հարկ չգանձելու մոտեցում, 2012թ.-ին նույնպես փորձ է արվել խախտել: Ձևավորված ավանդույթին հակառակ այդ անգամ էլ Երուսաղեմի քաղաքային իշխանությունը տաճարից պահանջել էր ավելի քան 2,5 մլն դոլարի ջրի վարձ, որը, սակայն, կրկին, բանակցությունների արդյունքում, չեղյալ համարվեց:
Այս թեմայով այլ հղումներ-1