Վաճառվում է Չապլինի և նրա անչափահաս կնոջ ամուսալուծության վերաբերյալ փաստաթղթերըՉարլի Չապլինի և նրա երկրորդ կնոջ, հայտնի դերասանուհի Լիթա Գրեյի (Լիլիթ Մք՝Մյուրեյի) ամուսնալուծության վերաբերյալ փաստաթղթերը, որոնք հայտաբերվել են «Լոս-Անջելոսի առաջին ազգային բանկում» վաճառքի են դրվել բրիտանական Փլիմութ քաղաքի «Parade Antiques» անտիկվարիատի խանութում՝ 15 հազար ֆունտ (22 հազար դոլար) մեկնարկային գնով; Այդ մասին «newsru.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Փաստաթղթերը, որ ընդհանուր առմամբ բաղկացած են 50 էջից, հաստատում են համր կինոյի աստղի կոպիտ վերաբերմունքը իր 16-ամյա կնոջ նկատմամբ, ումից նա մեծ էր ավելի քան 20 տարով: Որպեսզի Լիթայի տարիքի պատճառով հակասություններ չունենա ամերիկյան օրենսդրության հետ, նրանք իրենց ամուսնությունը 1924 թ.-ին վավերացրել են Մեքսիկայում: Սակայն այս նորաստեղծ ընտանիքի ձևավորումն ավարտվել է անհաջող և երեք տարի անց ավարտվել է աղմկոտ ամուսնալուծությամբ:
Լիթա Գրեյը Չապլինին մեղադրել է այն բանում, որ նա իրեն գայթակղել է 15 տարեկան հասակում, ստիպել է ընդհատել այդ կապի հետևանքը հանդիսացող հղիությունը և միայն դրանից հետո է ամուսնացել իր հետ, որպեսզի խուսափի բանտից:
Ասենք, որ Չապլինի հետաքրքրությունն անչափահասների նկատմամբ հայտնի փաստ է, իսկ այդպիսի աղջիկներից երկուսի հետ ամուսնանալու իրողությունը նույնպես յոթ փականի տակ չի թաքցվել:
1918 թ.-ին Չապլինը ամուսնացել է 16-ամյա Միլդրեդ Հարիսի հետ, որի հետ մինչ այդ նա ունեցել է ավելի քան երկու տարվա մոտ հարաբերություններ: Նրանց ծանոթության ժամանակ արտիստը 27 տարեկան էր: Ամուսնության պատճառ է հանդիսացել Հարիսի հղի լինելու հանգամանքը, որը, սակայն, հետո պարզվել է, որ կեղծ է եղել: Այս ամուսնությունը պահպանվել է 3 տարի, որից հետո Չապլինը կնոջը մեղադրել է դերասանուհի Ալլա Նազիմովայի հետ լեսբիական կապի մեջ: Կինն էլ նրան համարել է սեռական սանդիստ: Նրանք բաժանվել են:
Վաճառքի հանված փաստաթղթերը այդ պատմությունների իսկության հիմնավորումներ են: Դրանցում խոսք է գնում նաև Չապլինի կողմից իր կարողության հետ որևէ գործողություն անելու արգելքի մասին՝ քանի դեռ հարցերի մեջ պարզություն չի մտցվել:
Նշենք, որ բաժանվելով նա ստիպված է եղել Լիթային հատկացնել այն ժամանակների համար հսկայական գումար՝ 700 հազար դոլար (որոշ տվյալներով, նույնիսկ, 800 հազար դոլար):
Անչափահասների հետ կապի մեջ լինելու վերաբերյալ փաստաթղթերը Փլիմութի խանութում հայտնվել է ինչ-որ մի ամերիկացու շնորհիվ: Խոսք կա, որ նրան հանձնարարված է եղել «Լոս-Անջելոսի առաջին ազգային բանկի» այդ փաստաթղթերը ոչնչացնել, սակայն նա այդ չի արել: Ենթադրվում է 50 էջանոց այդ արժեքավոր վավերագրերի ժողովածուն, ավելի շուտ, Լիթա Գրեյի հետ ամուսնալուծությանը վերաբերող 16 պատճեներից մեկն է: Այդպիսի պատճեն ժամանկին տրվել է նաև հենց իրեն՝ արտիստին, ինչպես նաև ուղարկվել է տարբեր կինոընկերություններ և բանկեր՝ պահպանելու նպատակով: