Մահացել է ռուս-խորհրդային դերասանական դպրոցի ներկայացուցիչ Բորիս Խիմիչևը09.16.2014
Սեպտեմբերի 17-ին Մոսկվան վերջին հրաժեշտ կտա Մոսսովետի անվան թատրոնի դերասան Բորիս Խիմիչևին: Այդ մասին ռուսական տարբեր լրատվամիջոցների տեղեկատվությունը փոխանցում է ,,taglur.am,,-ը՝ նշելով, որ արտիստը երկարատև և ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է կիրակի օրը՝ սեպտեմբերի 14-ին:
Բորիս Խիմիչևը մահացել է 81 տարեկան հասակում: Նա Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի ստուդիայի սան էր, երկար տարիներ աշխատել է Մոսկվայի Մայակովսկու և Մոսսովետի անվան թատրոններում: Դերասանը մի քանի տասնյակ կերպարներ է մարմնավորել նաև կինոյում: Դրանցից առավել հայտնիներն են ,,ՏԱՍՍ-ը լիազորված է հայտարարել,, , ,,,,Տրեստ,, գործողությունը,, , ,,Ռեզիդենտի վերադարձը,, , ,,Հայրեր և որդիներ,, ֆիլմերը:
Արտիստի հետ վերջին հրաժեշտը կկայանա Մոսսովետի անվան թատրոնում: