Փակ կինոդիտում՝ մահապարտին փրկելու նպատակով04.02.2014
Իրանցի ռեժիսոր Մուստաֆա Քիաեյը 26-ամյա երիտասարդին մահապատժից փրկելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հավաքելու նպատակով կկազմակերպի իր վերջին «Special line» ֆիլմի փակ կինոդիտումը, հղում անելով «AFP» կայքին՝ հաղորդում է «gazeta.ru»-ն:
Հաղորդվում է, որ դատապարտյալը մասնակցել է փողոցային մի կռվի, որի ժամանակ մարդ է զոհվել: Սակայն կռվից ոչ շատ անց բոլոր մարդասպանները զոհվել են ավտավթարի ժամանակ, և դատապարտյալ երիտասարդը միակն է մնացել, ով կարող է փոխհատուցում տալ փողոցային կռվի ժամանակ զոհվածի ընտանիքին: «Ես նախկինում չգիտեի դատապարտյալին և այս պատմության մասին իմացա դատական համակարգում եղած իմ կապերի միջոցով»,- մահապարտին իր օգնությունը ցուցաբերելու մասին խոսելիս ասել է Քիաեյը:
Շարիաթի մահմեդական օրենքների մեկնաբանությամբ սկսած 1979թ.-ից Իրանի իսլամական հանրապետությունում սպանությունը պատժվում է մահապատժով: Սակայն զոհի ընտանիքն իրավունք ունի դատապարտյալին փրկել կախաղանից «արյան փոխարեն փող» վերցնելով: