Փղերը հեռացան: 1,5 դարի կենսագրությամբ կրկեսը կփակի իր դռները 01.16.2017
ԱՄՆ-ում հայտնի Ռինլինգ եղբայրների շարժական կրկեսը, որն ունի 146 տարվա պատմություն, հավանաբար կդադարեցնի իր գործունեությունը՝ տնտեսապես անշավետ լինելու պատճառով: Այդ մասին BBC-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «lenta.ru»-ին :
Նախատեսվում է, որ կրկեսը իր վերջին ներկայացմամբ հանդիսատեսի առաջ հանդես կգա 2017թ.-ի մայիսին:
Կրկեսի նկատմամբ հետաքրքրությունը նվազելու պատճառներից մեկն այն է, որ նրա ծրագրից 2016թ.-ի մայիսից հանվել են փղերի ելույթները: Այդ քայլը կրկեսի ղեկավարությունը կատարել է կենդանիների պաշտպանների ճնշման ներքո: Նրանք վարժեցված փղերին հանձնել են Ֆլորիդայի նահանգի կենդանաբանական այգուն:
Այս արդյունքին հասնելու համար ըստ «peta.org» կայքի կրկեսի հակառակորդները պայքար են մղել շուրջ 36 տարի: «Մյուս կրկեսները, գազանանոցները և վայրի գազանների ցուցահանդեսները պետք է նկատի ունենան, որ հասարակությունը փոխվել է, աչքերը բացվել են: Մարդիկ գիտեն ովքեր են այդ կենդանինները և թե որքան սխալ է նրանց անազատության մեջ պահելը և շահագործելը»,- հայտարարել է «Մարդիկ կենդանինների էթիկական պաշտպանության համար» (PETA) կազմակերպությունը և նշել, որ դա իրենց համար հաղթանակ է:
Ռինլինգ Բարնում և Բեյլի եղբայրների շարժական կրկեսը հիմնադրվել է 1871 թ.-ին՝ Նյու-Յորքում: Այն սկզբում ցուցադրում էր հազվադեպ կենդանիներ, այլանդակների շոուներ և գազաններ: Հիմնադիրը հանդիսանում է շոումեն Ֆինեաս Թեյլոր Բարնումը, ով իր գործընկերոջ հետ հիմնած այս հաստատությունը 20-րդ դարի սկզբին վաճառեց Ռոլինգ եղբայրներին:
1952 թ.-ին այս կրկեսում նկարահանվել է«Աշխարհի մեծագույն շոուն» ֆիլմը: Մեր ժամանակների նշանավոր կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը վստահեցնում է, որ շնորհիվ հենց այդ ֆիլմի է ինքը որոշել կարիերան շարունակել կինոյում: