Մահացել է «Աշնանային մարաթոն» -ի պրոֆեսորը 12.05.2013
Լրագրող, դերասան և հասարակական գործիչ Նորբերթ Կուխինկեն, ով հայ կինոհանդիսատեսին հայտնի է Գեորգի Դանելիայի «Աշնանային մարաթոն» ֆիլմում խաղացած դանիացի պրոֆեսորի դերակատարմամբ, երեքշաբթի օրը իր կյանքի 73-րդ տարում վախճանվել է Բեռլինում, հաղորդում է «РИА Новости»-ն:
Լրատվամիջոցը հղում անելով հանգուցյալի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրին նաև ավելացնում է, որ Կուխինկեն մահացել է շտապ օգնությամբ հիվանդանոց տանելու ճանապարհին:
Լրատվամիջոցը հղում անելով հանգուցյալի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրին նաև ավելացնում է, որ Կուխինկեն մահացել է շտապ օգնությամբ հիվանդանոց տանելու ճանապարհին: