Դերասանուհին պնդում է, որ աղմկահարույց ներկայացումը խաղացանկից չի հանվել 08.27.2021
«Ես հաճախ եմ ենթարկվել իմ նկատմամբ անբարյացկամության, սակայն այսպիսի հորձանք դեռ չէր պատահել»։ Այդ մասին ռուսաստանցի դերասանուհի Լիա Ախեջակովան խոստովանել է օրերս «sobesednik.ru»֊ին տված հարցազրույցում։
Այս իրողությունը դերասանուհու նկատմամբ ձևավորվել է «Սովրեմեննիկ» թատրոնի «Առաջին հացը» բեմադրության մեջ նրա խաղացած կերպարի շուրջ առաջացած աղմուկից հետո։ Դերասանուհին չի հասկանում, թե ինչպիսի կանոնի են ենթարկվում իրեն հալածողները և ինչու են թիրախ ընտրել հենց իրեն։
Նա նշել է, որ ամուսինն իրեն սատարում է և հետևում է, թե ինչ են իր մասին գրում համացանցում, բացի այդ ստուգում է կեղծ էջերը, որոնք վարում են ամուսնու անունից։ Ախեջակովան կարծում է, որ, եթե ամուսինն իրենից հեռանա, ապա կգա իր վեջը։
Նա նաև նշել է, որ տեղեկատվությունն այն մասին, որ «Սովրեմեննիկ»֊ը հանել է իր խաղացանկից աղմկահարույց ներկայացումը, սուտ է։
Հիշեցնենք, որ խոսքն «Առաջին հացը» ներկայացման մասին է, որը բեմադրվել է Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնում և պրեմիերայից հետո առաջացրել «Ռուսաստանի սպաներ» հասարակական կազմակերպության զայրույթն այն հիմնավորմամբ, որ ներկայացման մեջ անհարգալից են արտահայտվում վետերանների մասին և կա համասեռականության քարոզ։
Այս թեմայով այլ հղումներ-1