Արտիստի անունը հավերժացնելու հաջորդ քայլը կլինի հուշարձանի տեղադրումը08.25.2018
Այսօր, օգոստոսի 25-ին, Մերձմոսկվայի Պավլովսկ բնակավայրում, դերասանի հայրական տանը, բացվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Տիխոնովի տուն-թանգարանը: Իրադարձությունը նվիրված էր նրա 90-ամյակին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Ասենք, որ փողոցը, որտեղ գտնվում է արտիստի տուն-թանգարանը, ավելի վաղ անվանակոչվել էր նրա անունով: Տիխոնովի անունը հավերժացնելու հաջորդ քայլը կլինի նախատեսված հուշարձանի տեղադրումը:
Տուն թանգարանում այցելուները կարող են ծանոթանալ արտիստի անձնական իրերին, այն հագուստներին, որոնցով նկարահանվել է ֆիլմերում, տարբեր անձանց հետ ունեցած նամակագրությանը, «Պատերազմ և խաղաղություն» կինոնկարի սցենարին՝ էջերին կատարված նրա գրառումներով և այլն:
Վյաչեսլավ Տիխոնովը նկարահանվել է 60 կինոնկարներում: Դրանցից առավել հայտնիներն են՝ «Պատերազմ և խաղաղություն» «Կապրենք մինչև երկուշաբթի» «Գարնան 17 ակնթարթները» և այլ կինոնկարները: