Լաբորատորիա, որի նպատակն է բարձրացնել դեբյուրային կինոյի որակը 02.01.2022
Սանկտ֊Պետերբուրգում գեղարվեստական ֆիլմերի 600 սցենարների երիտասարդ հեղինակներից ընտրել են եզրափակչի 10 մասնակիցների, որոնց հնարավորություն է տրվել ռուսաստանցի առաջատար կինեմատոգրաֆիստների ղեկավարությամբ անցնել «Լենֆիլմ֊դեբյուտ» կրթական լաբորատորիայի կիսամյա դասընթաց։ Այդ մասին «ՏԱՍՍ»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։
Եզրափակչի մասնակիցները ընտրվել են լրացուցիչ ավարտական հանձնարարության արդյունքները հաշվի առնելով։ Լաբորատորիայի ղեկավար Նատալիա Դրոզդը նշել է, որ եզրափակչի մասնակիցներին ընտրելու գործընթացը բարդ է եղել և իրենք ստիպված են եղել ներկայացված շատ նախագծերից հրաժարվել, որոնք կցանկանային ընդգրկել հաղթողների ցանկում։ Ի վերջո ընտրությունը կայացել է լավագույններից լավագույնների միջև։
Հաջողության հասածների դասընթացները կսկսվեն գարնանը՝ «Լենֆիլմ» կինոստուդիայի բազայի հիման վրա։ Իսկ օգոստոսին նախագծի մասնակիցները արդեն հնարավորություն կստանան պաշտպանել իրենց նախագծերը կինոյի ոլորտի զարգացմամբ շահագրգիռ պետական և մասնավոր կառույցների մասնագետների մոտ։
«Լենֆիլմ֊դեբյուտ» լաբորատորիայի նպատակն է բարձրացնել ռուսական արտադրության դեբյուրային կինոյի որակը և մեծացնել երիտասարդ կինեմատոգրաֆիստների ինքնատիպ և վառ ֆիլմերի քանակը։