«Սա փողոց չէ» փողոցը08.25.2018
Բելգիայի մայրաքաղաք Բեյուսելի փողոցներից մեկը օրերս անվանակոչվել է նոր անունով, որը ակամա հիշեցնում է նկարիչ Ռենե Մագրիտտի «Կերպարների ուխտադրժությունը» հայտնի կտավը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
Բելգիացի հայտնի նկարչի աշխատանքի մասին մտորելու առիթ տվող բրյուսելյան նոր տեղանունը ունի այսպիսի բառակազմ՝ «Սա փողոց չէ»: Թե ինչ է ակնարկում փողոցի և Մագրիտտի նկարի վրա արված «Սա ծխամորճ չէ» մակագրության տարօրինակ հոմանիշացումը, անշուշտ, կարելի է բացահայտել վերհիշելով նրա «Կերպարների ուխտադրժությունը» կտավը:
Փողոցները նորովի անվանակոչելու նախաձեռնությունը Բրյուսելի արդյունաբերական նախկին շրջանի վերափոխման նախագծերից է: Այստեղ հիմա կազմակերպվում է մասսայականություն վայելող «Արթ-Բրյուսել» տոնավաճառը: Քաղաքային իշխանությունների առաջարկությամբ բնակիչները իրենք պետք է մտածեն 28 փողոցների, ճեմուղիների և հրապարակների անունները:
Այդպես, Բրյուսելում արդեն հայտնվել է, օրինակ «Լավագույն աշխարհ» և «Երջանկության» ճեմուղիները:
Ավելացնենք, որ Ռենե Մագրիտտը «Սա ծխամորճ չէ» կտավը ստեղծել է 1929թ.-ին: Այն այժմ պահվում է ԱՄՆ-ում՝ Լոս-Անջելոսի արվեստների թանգարանում: