Հայտնաբերվել է համաշխարհային կինոյի հիմնադիր Ջորջ Մելյեսի ֆիլմը10.12.2016
Չեխիայի ազգային կինոարխիվում հայտնաբերվել է կինոյի արշալույսի պիոներներից մեկի Ջորջ Մելյեսի նկարահանած և մինչ այժմ կորած համարվող ֆիլմերից մեկը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «theguardian.com»-ին:
Երկու րոպե տևողությամբ ֆիլմը, որն ունի «Աճպարարների մրցույթ» վերնագիրը, ստեղծվել է 1904 թ.-ին: Արխիվի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Յանա Ուլիպովան տեղեկացրել է, որ հիմա այդ ժապավենի վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Նա նաև ասել է, որ այն տուփի վրա, որի մեջ գտնվել է այդ վավերագրական ժապավենը, Մելյեսի մեկ այլ կինոնկարի անուն է գրված եղել: «Կարելի է ասել, որ հրաշք է տեղի ունեցել: Սա սենսացիա է առաջին հերթին կինոարվեստի պատմության մասնագետների համար»,- ասել է Ուլիպովան:
Ֆիլմը ցուցադրում է աճպարարի, որը երկու մասի է բաժանում մարդուն, որի կեսերը մրցում են միմյանց հետ, ապա կրկին միաձուլվելով ամբողջական մարդու վերածվում:
Պրահայում գտնվող Ազգային կինոարխիվին այդ ֆիլմը նվիրել է մի անհայտ չեխ կոլլեկցիոներ, ով, սակայն, չի էլ կասկածել, որ դա մշակութային և պատմական մեծ արժեք է:
Փորձագետները հաստատել են, որ կինոժապավենը բնօրինակ է:
Ջորջ Մելյեսը ծնվել է 1861 թ.-ին կոշիկի գործարանատիրոջ ընտանիքում: 1897 թ.-ին նա հիմնադրել է «Star Film» կինոստուդիան և սկսել է զբաղվել կարճամետրաժ ֆիլմերի թողարկմամբ: Նա նկարահանել է իրական իրադարձությունների բեմադրված սյուժեներ («Դրեյֆուսի գործը», «Էդվարդ 7-րդի թագադրումը» և այլն):
1896-1913թթ.-երի միջակայքում նա նկարահանել է, ընդհանուր առմամբ, ավելի քան 500 կինոնկար, որոնց տևողությունը կազմել է 1 րոպեից մինչև 40 վրկ: Այդ կինոնկարներից պահպանվել է 200-ը: Նրա առավել հայտնի կինոնկարներից մեկը կոչվում է «Ճանապարհորդություն դեպի լուսին» (1902թ.), որը համարվում է կինոյի պատմության մեջ առաջին գիտաֆանտաստիկական կինոնկարը:
Ջորջ Մելյեսը մահացել է 1938թ.-ին, 76 տարեկան հասակում: Հուղարկավորված է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանոցում: