Մահապատժի ենթարկված Քենձի Գոթոյի գրքերը դարձել են բեսթսելլեր02.04.2015
Անցյալ շաբաթ մահապատժի ենթարկված լրագրող Քենձի Գոթոյի գրքերը Ճապոնիայում դարձել են բեսթսելլեր: Այդ մասին «РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ճապոնացի լրագրողի գրքերն անհետացել են խանութների գրադարակներից, «Amazon.co.jp» համացանցային-խանութի գրքերի բաժնում դրանք նշված են որպես «թիվ 1 բեսթսելլեր» և նույնպես վաճառվել են ամբողջովին: Իսկ դանիական «Chobunsha» հրատարակչությունը, որը հրապարակել է Գոթոյի 4 գրքերը, հայտնել է, որ գրքերի խանութներից դրանք հրատարակելու նորանոր պատվերներ է ստանում:
«Մենք միայն կարող ենք ասել, թե ինչ է իրենից հետո թողել լրագրող Գոթոն: Մեր պարտքն է հրատարակել նրա գրքերը, որպեսզի երեխաները դրանցից կարողանան իմանալ այն մասին, թե ինչ էր իրականում նա ցանկանում փոխանցել իրենց»,- նշում է իր հաղորդագրության մեջ դանիական հրատարակչությունը:
Գոթոյի գրքերը հիմնականում նվիրված են աշխարհի թեժ կետերում ապրող երեխաների կյանքին: «Ավելի լավ է խաղաղություն, քան՝ ադամանդներ» գրքում Գոթոն ներկայացնում է այն երեխաներին, որոնց աֆրիկյան երկրներում ստիպում են մասնակցել հակամարտություններին: «Ռուանդայի աղոթքը» գրքում հեղինակը պատմում է պատերազմ վերապրած ընտանիքի մասին: «Եթե ես կարողանայի գնալ դպրոց» գիրքը նվիրված է աֆղանուհի աղջկա երազանքներին, իսկ «Ծնվել ՁԻԱՀ գյուղում» գրքի հերոսուհին Նատաշա անունով 16-ամյա անունով աղջիկն է, ով բնակվում է Էստոնիայի մի փոքրիկ գյուղում և որի մայրը նրան լուսաշխարհ բերելիս իմանում է, որ ինքը հիվանդ է իմունային անբավարարությամբ...