Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմը ռուսական վարձույթի շուկա կհանվի փետրվարի 19-ին02.03.2015
Թուրքական ծագումով գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինն այսօր Մոսկվայում կներկայացնի իր «Սպի» ֆիլմը, որը ըդգրկված է եղել Վենետիկի 71-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրում: Այդ մասին «Մարս մեդիա» կինոընկերության տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА Новости»-ին:
Այդ ֆիլմի նկարահանմանը մասնակցել են 7 երկիր՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան, Լեհաստանը, Թուրքիան և Ռուսաստանը: Ռուսաստանի կողմից կինոնկարի պրոդյուսերներ են հանդես եկել Ռուբեն Դիշդիշյանը և Արամ Մովսիսյանը, ովքեր ներկայացնում են «Մարս Մեդիա Էնթերթեյմենթ» կինոընկերությունը:
Կինոնկարը անդրադառնում է 1915 թ.-ի իրադարձություններին: Հայոց Մեծ եղեռնի ժամանակ գլխավոր հերոսը՝ Նազարեթ Մանուկյանը կորցնում է իր ընտանիքը: Տարիներ անց նա պատահականորեն իմանում է, որ իր երկվորյակ դուստրերը, հավանական է, որ փրկվել են: Նազարեթը ճանապարհ է ընկնում նրանց գտնելու հույսով և հայրենի Մարդին գյուղից հասնում է մինչև Միջագետքի անապատ, ապա նաև Ամերիկա, մինչև Հավանա և Հյուսիսային Դաքոթա:
«Ես «Սպի»-ի վրա աշխատել եմ 7 տարի: Ես ֆիլմ չեմ նկարել ցեղասպանության մասին: Ես ընդամենը պատմում եմ Մարդինցի հայի մասին, ով ոչինչ չգիտեր քաղաքական վայրիվերումների մասին: Ես սկսել եմ այդ ճանապարհորդությունը տալով մի հարց. «Կարո՞ղ է արդյոք այս ֆիլմը վերածվել կամուրջի: Կարո՞ղ է միավորել նրանց, ովքեր ընդունում և չեն ընդունում ցեղասպանությունը Թուրքիայում»,- նշել է Աքինը:
Կինոնկարի սցենարի հեղինակը ծագումով հայ Մարդիկ Մարթինն է, ով եղել է Մարթին Սկորցեզեի վաղ շրջանի ֆիլմերի սցենարիստը («Չար փողոցներ», «կատաղի ցուլ»):
Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ «Սպի» ֆիլմը, որպես Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի նկատմամբ հարգանքի տուրք, այդ երկրի վարձութային շուկա կհանվի փետրվարի 19-ից: