Մեկնարկել է անիմացիայի ոլորտում Եվրոպայի ամենամեծ փառատոնը06.11.2019
Ֆրանսիայի Աննեսի քաղաքում մեկնարկել է Անիմացիայի ոլորտում ամենահեղինակավոր միջազգային 42-րդ փառատոնը: Հանդիսավոր բացումը կայացել է նախօրեին՝ հունիսի 10-ին այդ ոչ մեծ քաղաքի «Բանլյո» ազգային թատրոնում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Փառատոնի ծրագրով այսօր ավանդական կինոշուկայի MIFA (International animation film market) օրն է, որը համարվում է անիմացոն արվեստի արտադրանքի իրացման ամենամեծ հարթակը Եվրոպայում:
Այս տարի փառատոնը ստացել է ավելի քան 3 հազար մասնակցության հայտ: Սակայն դրանցից ընտրվել է 210 ֆիլմ:
Աննեսիի փառատոնը և MIFA կինոշուկան անիմացիայի ոլորտում հնագույններից և նշանավորներից մեկն է: Այն ծագել է 1956թ.-ին Կաննի միջազգային կինոփառատոնի շրջանակներում գործող «Անիմացիայի միջազգային օրեր» մուլտիպլիկացիայի հատուկ բաժնի գործունեության արդյունքում: 1960թ.-ին որոշում է կայացվել այդ բաժնի հիման վրա կազմակերպել առանձին անիմացիայի փառատոն: Այդ ժամանակ էլ ստեղծվել է անիմացիոն կինոյի միջազգային ասսոցիացիան: Ավելի ուշ, փառատոնի շրջանակներում սկսել է գործել նաև անիմացիոն ֆիլմերի միջազգային շուկան:
Փառատոնը կշարունակվի մինչև հունիսի 14-ը: