Կայացավ գալա համարգ նվիրված Մոնթե Մելքոնյանի ծննդյան 56-ամյակին11.26.2013
Նոյեմբերի 25-ին Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում կայացավ Մոնթե Մելքոնյանի հիշատակի ու ոգեկոչման գալա համերգը, որը կրում էր «Մոնթե:Ես կվերադառնամ» խորագիրը:
Հայ ժողովրդի հերոս զավակը, արցախյան հերոսամարտի լեգենդար հրամանատարներից մեկը, եթե չզոհվեր, ապա այսօր կդառնար 56 տարեկան:
Թշնամու դավադիր գնդակը հայ դատն աշխարհի ամենատարբեր կետերում պաշտպանած և սեփական էության և կյանքի փիլիսոփայությունը դարձրած հերոսին գտավ 1993թ.-ի հունիսի 12-ին, Աղդամի շրջանի Մարզուլու գյուղի կրակակետերը լռեցնելուց հետո՝ տեղանքը ստուգելու ժամանակ: Մոնթե Մելքոնյանը Արցախի ազատամարտը ընկալում էր իր ամբողջական, համահայկական նշանակությամբ, որպես հայոց պատմական հայրենիքի ազատագրական մեծ պայքարի մի բաղադրիչ:
ՀՀ Ազգային և Արցախի հերոսի բարձրագույն կոչումներին արժանացած աննկուն մարտիկի, հմուտ հրամանատարի և հայի պայքարի ոգին մարմնավորողի հիշատակին նվիրված համերգը Նարեկացու «Ահեղ ձայնի» կատարմամբ բացեց հայ հոգևոր դասի ներկայացուցիչ,, Հովհաննես սարկավագ Ներսիսյանը: Այնուհետև դահլիճում հավաքվածների և բեմի միջև կայացավ ասմունքի, երգի, պարի ու Մոնթե Մելքոնյանի մարտական ընկերների խոսքի միջոցով անմոռանալի փոխհաղորդակցման մի իսկական հրավառություն:
Նշենք, որ երկմասանոց միջոցառումը լեփ- լեցուն դահլիճին հաճելի պահեր պարգևեց ոչ միայն համերգային գեղեցիկ և ներկայացուցչական ծրագրով, այլև վարպետությամբ իրականացված բեմադրական աշխատանքով և նկարչական ձևավորմամբ: