Կնկարահանվի ֆիլմ երկու հայտնի օլիգարխների մասինՀոլլիվուդյան «Warner Bros» և «RatPac Entertainment» կինոընկերությունները նախապատրաստվում են ֆիլմ նկարահանել Բեն Մեզրիչի « Մի անգամ Ռուսաստանում. Օլիգարխների ծագումը՝ ճշմարտապատում ամբիցիաների, հարստության, դավաճանության և սպանության մասին» գրքի հիման վրա: Այդ մասին «thr.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Սա վերջին 10 տարիներին Մեզրիչի երրորդ վեպն է, որի հիման վրա ֆիլմ է նկարահանվելու:
2008 թ.-ին թողարկվեց «21» քրեական թրիլերը, որտեղ գլխավոր դերերում հանդես էին գալիս Ջիմ Սթերջեսը և Քևին Սփեյսը, իսկ դրանից երկու տարի անց հանդիսատեսի դատին հանձնվեց ռեժիսոր Դևիդ Ֆինչերի էկրանավորած «Սոցիալական ցանց» կինոնկարը, որը երեք անվանակարգերում դարձավ «Օսկար»-ի, իսկ 4 անվանակագերում՝ «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիր:
Բեն Մեզրիչի վեպը պատմում է ավտոմեքենաների վերավաճառքով հարստացած Բորիս Բերեզովսկու և նրա գործընկեր Ռոման Աբրամովիչի մասին, ով կառուցեց բազմամիլիարդանոց կայսրություն նավթի և ալյումինի առևտրով:: « Մի անգամ Ռուսաստանում...» վեպը գրախանութներում կհայտնվի հունիսի 2-ին:
Այսպիսի գիրք գրելու գաղափար հեղինակին հուշել է ռեժիսոր և պրոդյուսեր Բրեթ Ռեթները, ով հայտնի «Հերակլես և «Պիկ ժամ» կինոնկարներից, տեղեկացնում է հոլլիվուդյան էլեկտրոնային լրատվամիջոցը:
Սա վերջին 10 տարիներին Մեզրիչի երրորդ վեպն է, որի հիման վրա ֆիլմ է նկարահանվելու: 2008 թ.-ին թողարկվեց «21» քրեական թրիլերը, որտեղ գլխավոր դերերում հանդես էին գալիս Ջիմ Սթերջեսը և Քևին Սփեյսը, իսկ դրանից երկու տարի անց հանդիսատեսի դատին հանձնվեց ռեժիսոր Դևիդ Ֆինչերի էկրանավորած «Սոցիալական ցանց» կինոնկարը, որը երեք անվանակարգերում դարձավ «Օսկար»-ի, իսկ 4 անվանակագերում՝ «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիր: