Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գիրանալու հակում ունի, իսկ գեղեցիկ ոտքերն էլ պահպանում է հատուկ եղանակներով

04.29.2014

Դժվար է հավատալ, բայց Միշել Պֆայֆերը այսօր նշում է իր ծննդյան 56-րդ տարեդարձը: Չնայած ժամանակի անկասելի ընթացքին, այնուամենայնիվ, աշխարհն արդեն 30 տարի հիանում է այս դերասունուհու նկարագրով:

Իր երջանիկ տոմսը Միշելը քաշեց 1983 թ.-ին, 25 տարեկան հասակում՝ ստանալով կնոջ գլխավոր դերը հաջողության մեծ ճանապարհին կանգնած «Սպիավոր դեմքը» կինոնկարում, որտեղ տղամարդու գլխավոր դերակատարը Ալ Պաչինոն էր:

Թոնի Մոնթանայի հաջողության ու անկման պատմությունն այսօր էլ սիրված է ամբողջ աշխարհում: Գլխավոր հերոսը սովորական աշխատավորից շատ արագ վերափոխվում է նարկոբարոնի, ով լողում է շքեղության մեջ, իսկ կողքին նուրբ և գեղեցիկ Միշել Պֆայֆեր-Էլվիրան է՝ իր գեղեցիկ կազմվածքով, իդեալական դիմագծերով, սանրվածքով և մինի շրջազգեստներով:

Պֆայֆերը անմիջապես հայտնվեց ամենահայտնի և պահանջված դերասանուհիների կարգում: Այնուհետև նա սկսեց նկարահանվել ամենաբազմաժանր ֆիլմերում՝ դրամաներում, մյուզիքլներում, հեքիաթներում և այլն:

56-ամյա դերասանուհին չի վախենում ժամանակի անկասելի ընթացքից: Չնայած շրջող լուրերին, այնուամենայնիվ Միշել Պֆայֆերը պնդում է, որ ինքը երբեք չի դիմել պլաստիկ վիրահատության: Մեկ անգամ չէ, որ նա հարցազրույցներում հայտարարել է, որ ինքը ցանկանում է ծերանալ արժանապատվորեն: Իսկ թե ինչ գաղտնիքներ ունի գեղեցկությունն ու թարմությունը պահպանելու մասին, դերասանուհին պատասխանել է, որ ամեն ինչ շատ պարզ է, պետք է ճիշտ սնվել, քնել հանգիստ և զբաղվել մարմնամարզությամբ:

Շատերը կարծում են, որ նրա ձիգ կառուցվածքը, համաչափ մարմինը և գեղեցկությունը բնատուր են և դրանց պահպանման ուղղությամբ Պֆայֆերը շատ ջանք չի թափում: Սակայն արտիստուհին այդ գնահատականը մերժում է: Պարզվում է, նա գիրանալու հակում ունի, իսկ գեղեցիկ ոտքերն էլ պահպանում է հատուկ եղանակներով: Ամեն առավոտ նա զբաղվում է իր համար մշակված հատուկ վարժությունների համալիրով, գնում է մարզասրահ և ամեն օր վազում է, ոչ պակաս, քան 10 կմ:

Բացի այդ կազմվածքը պահպանելու համար հետևում է իր սննդակարգին և հազվադեպ է օգտագործում ալյուրից պատրաստված սննդատեսակներ ու քաղցրավենիք: Բայց ունի մի անհաղթահարելի թերություն՝ սիրում է տաք կակաո:

Միշել Պֆայֆերը ավելի քան 20 տարի ամուսնացած է սցենարիստ Դեյվիդ Քելլի հետ: Նրանք այսօր էլ պահպանում են միմյանց հանդեպ նուրբ զգացմունքներ և դա չեն ամաչում ցուցադրել նաև հանրային վայրերում: Նրանք դաստիարակում են երկու երեխաների, որդեգիր աղջկան՝ Կլաուդիա-Ռոզին և իրենց հարազատ որդուն՝ Ջոն-Հենրիին:
    Դիտվել է 1356 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ