Ցանկանում են թատրոնն անվանակոչել նախկին գեղարվեստական ղեկավարի անունով10.11.2019
Մոսկվայի «Լենկոմ» թատրոնի արտիստները նախապատրաստվում են դիմելու քաղաքապետարանին՝ իրենց թատրոնը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մարկ Զախարովի անունով կոչելու համար: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Արտիստները ասել են, որ իրենց բազմամյա, բայց արդեն նախկին դարձած գեղարվեստական ղեկավարի անունով թատրոնը անվանակոչելու մասին պաշտոնական գրությունը քաղաքային իշխանություններին կփոխանցեն Զախարովի մահվան 40 օրը լրանալուց հետո:
Ասենք, որ Մոսկվայի քաղաքային օրենսդիր մարմինը՝ դուման հավանություն է տվել այս նախաձեռնությանը:
Մարկ Զախարովը «Լենկոմ» թատրոնը գլխավորել է 1973թ.-ից: Մինչև իր մահը, անցած ավելի քան 45 տարիների ընթացքում, լեգենդար ռեժիսորը բեմադրել է 40-ից ավելի ներկայացում: Նա մահացել է 2019թ.-ի սեպտեմբերի 28-ին և հուղարկավորվել է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
Այս թեմայով այլ հղումներ-1