Գրողի մարմինը դիակիզվել է Մեխիկոյում նրա մահվան օրը04.19.2014
Կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը մահացել է երիկամների անբավարարվածության և դրան հաջորդած շնչուղիների հիվանդության պատճառով: Այդ մասին տեղեկացնում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Մեխիկոյի տեղական «Caracol» ռադիոկայանին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հիվանդությունը հանգեցրել է «արյան ճնշման անկմամբ ուղեկցվող սուր անօթային անբավարարության»:
Ինչպես հաղորդում է կոլումբիական «РСН» ռադիոկայանը, գրողի մարմինը դիակիզվել է Մեխիկոյում նրա մահվան օրը:
«Աճյունը դիակիզվել է հինգշաբթի գիշերը Մեքսիկայում: Հանգուցյալի հարազատների խնդրանքով արարողությունը կատարվել է արագ և մասնավոր կարգով»,- հաղորդում է ռադիոկայանը:
Այժմ նոբելյան մրցանակակրի աճյունափոշին դեռ գտնվում է դիակիզարանում, քանի որ նրա հարազատները դեռ չեն որոշել, թե որ երկրում են այն հուղարկավորելու:
Մեխիկոյում ապրող մերձավորները ցանկանում են, որ գրողի աճյունասափորը մնա իրենց մոտ՝ Մեքսիկայում, իսկ Կոլումբիայում ապրող հարազատները խնդրում են, որ նրա աճյունափոշին վերադարձվի հայրենիք:
ԶԼՄ-ների տվյալներով հիմա քննարկվում է այն տարբերակը, որ Մարկեսի աճյունափոշու մի մասը հուղարկավորվի Մեխիկոյում, իսկ մյուս մասը՝ տեղափոխվի Բոգոտա:
Գրողի հետ վերջնական հրաժեշտի պաշտոնական արարողությունը կկայանա երկուշաբթի օրը՝ Մեխիկոյում: Ինչպես և սպասվում էր, սգո արարողակարգին կմասնակցեն Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն և Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը:
87-ամյա Գաբրիել Գարսիա Մարկեսը մահացել է հինգշաբթի օրը՝ Մեխիկոյի իր տանը: