Ցուցադրվում է Ուիլյամ Շեքսպիրի ձեռքով գրված և մեզ հասած միակ սցենարը04.15.2016
Այսօր Լոնդոնի Բրիտանական թանգարանում կբացվի անգլիացի մեծ դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի մահվան 400-ամյակին նվիրված ցուցահանդես: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Ցուցադրանքում դրամատուրգին վերաբերող այլ իրերի հետ տեղ են գտել նաև նրա հերոսներին 19-րդ դարում մարմնավորած նշանավոր արտիստուհի Վիվյեն Լիի զգեստը, նաև մեծն Սառա Բեռնարին հանճարեղ Վիկտոր Հյուգոյի նվիրած բեմական հագուստը: Ցուցանմուշների մեջ առանձնահատուկ տեղ կգրավի Շեքսպիրի ձեռքով գրված և մեզ հասած միակ սցենարի օրինակը և այլն:
Ցուցահանդեսը կրում է «Շեքսպիրը 10 պատկերներում» խորագիրը: Սրանով կազմակերպիչները փորձում են ընդգծել, որ իրենց միջոցառման կենտրոնում գտնվում են այն բեմադրությունները, որոնք Շեքսպիրին դարձրել են այն յուրահատուկ մշակութային երևույթը, ինչպիսին նա մնում է նաև այսօր:
Սակայն կազմակերպիչները նաև նշել են, որ բեմադրություններից բացի, «10 պատկերների» մեջ են մտնում նաև այն պատմական պահերը, որոնք «ձևավորել և փոխել են Շեքսպիրի ժառանգությունը՝ սկսած «Գլոբուս» թատրոնում մոտ 1600 թ.-ին «Համլետի» առաջին բեմականացումից, մինչև 2013 թ.-ն այդ նույն ողբերգության ամերիկյան «Վուստեր-գրուպ» թատերախմբի մեկնաբանությունը:
Ցուցահանդեսն անդրադառնում է նաև դրամատուրգի հեղինակության շուրջ ժամանակին հնչաց իրարամերժ կարծիքներին, անդրկուլիսյան խոսակցություններին, աղմուկներին ու առասպելներին:
Ցուցահանդեսը կշարունակվի միչև սեպտեմբերի 6-ը:
Որոնման համակարգում այս թեմայով այլ նյութերի բանալի բառը ՝ Շեքսպիր