Առաջին իսկ օրից կսկսեն գովազդի միջոցով դրամ աշխատել10.04.2017
Ռուսական «Գազպրոմ-Մեդիան» շուտով պաշտոնապես կհայտարարի հեռուստատեսային ժամանցային «Սուպեր» հեռուստալիքի ստեղծման մասին, որը եթեր կհեռարձակվի 2018թ.-ի հունվարի 1-ից: Այդ մասին «vedomosti.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Թե ում և ինչ չափի ներդրումներով է նոր դաշնային հեռուստաալիքը գործելու չի բացահայտվում, սակայն հեռուստալիքի նախաձեռնողները ասել են, որ նոյեմբերին գովազդատուների համար կանցկացնեն շնորհանդես և հույս ունեն, որ եթեր դուրս գալու առաջին իսկ օրից կսկսեն գովազդի միջոցով դրամ աշխատել:
«Սուպեր» ժամանցային ալիքը կհասցեագրվի ընտանիքներին, իսկ տարիքային առումով բնակչության 14-44 տարեկան հատվածին: Գազպրոմ-մեդիայի ներկայացուցիչը մեկնաբանել է, որ հենց այդ լսարանի հետ հաղորդակցվելու համար են իրենց եթերային ժամանակը վաճառելու գովազդատուներին:
Հիշեցնենք, որ այսօր «Գազպրոմ-Մեդիան» ունի 6 ժամանցային հեռուստատեսային ալիքներ՝ ТНТ, «ТВ 3», ТНТ 4, «Пятница» և «2x2»: