Մարիա Շուկշինան ահազանգել է «մշակութային վիրուս»֊ի մասին09.02.2021
Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Մարիա Շուկշինան երկրի կառավարության ղեկավարից ընդունելով «Հայրենիքի առջև վաստակի համար» առաջին աստիճանի շքանշանը, հայտարարել է, որ իրենց երկրում առկա է «մշակութային վիրուս»։
Ռուսական տարբեր լրատվամիջոցները հաստատում են, որ դերասանուհին ասել է, որ իր կողմից նշած հիմնախնդիրը կորոնավիրուսային համաճարակից շատ ավելի սարսափելի է։
«Ճշմարտությունն այն է,որ մեզ մոտ, կներեք, դժբախտություն է»,֊ նշել է Շուկշինան։ Նրա ասելով ոչ մշակութային լինելու վիրուսը շատ ավելի վտանգավոր է, քան այսօր մոդայիկ կորոնավիրուսը։ «Մշակութային վիրուսը» վըանգավոր է, քանի որ դրանից ոչ մեկը չի մահանում, սակայն «հնձում է» մի ողջ սերունդ։
Դերասանուհին նշել է, որ պետությունը չի կարող ոտքերի վրա մնալ առանց հոգևոր֊բարոյական հիմքերի։ Նրա կարծիքով, խոսքի մշակույթը ոչնչացվում է, իսկ մարդիկ սկսել են ատել միմյանց։
«Սկզբում դիմակների պատճառով, այժմ վակցինացման, շուտով, ըստ երևույթին՝ QR գաղտնագրի։ Այս ամենը հարկավոր է դադարեցնել»,֊ վերջում կոչ է արել Մարիա Շուկշինան։
Ի դեպ, ռուսական մշակույթի գործիչներից շատերը անմիջապես դրական են արձագանքել Շուկշինայի կարծիքին։ Օրինակ․ ինչպես գրում է «lenta.ru»֊ն Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Պանկրատ֊Չոռնին իր համերաշխությունն է բարձրաձայնել դերասանուհու հետ։ 72֊ամյա դերասանը նշել է, որ ինքը չգիտե, թե ինչպես կարելի է բարելավել պետության մեջ մշակույթի վիճակը, սակայն խորհուրդ է տվել ճիշտ դաստիարակել աճող սերունդին։