«Ոսկե ծիրան»-ը յուրահատուկ ներկայություն կունենա նաև Վրաստանի հայահոծ բնակավայրերում07.18.2014
«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը Հենրիխ Բյոլ հիմնադրամի Հարավկովկասյան գրասենյակի օժանդակությամբ Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի հետ նախաձեռնել է նոր, միջսահմանային «Cinema Express: Հայաստան-Վրաստան» նախագիծը: Այն կիրականացվի Հայաստանում և Վրաստանում սոցիալ-մշակութային փոխանակման սկզբունքների շրջանակներում: Այդ մասին հուլիսի 17-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարեցին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը և Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի ղեկավար Նինո Անջափարիձեն:
Cinema Express նախագիծն իր թիրախային աշխարհագրությամբ տարածաշրջանում աննախադեպ է և նպատակ ունի «Փառատոն անիվների վրա» ձևաչափով Հայաստանի և Վրաստանի 9 աշխարհագրական ուղղություններով (Երևան, Գյումրի, Վանաձոր, Ալավերդի` Հայաստանում, Ախալքալակ, Նինոցմինդա, Ախալցխա, Թբիլիսի` Վրաստանում) իրականացնել կինոարվեստի յուրահատուկ քարոզչություն:
Նախագծի շարժառիթն այն է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում առկա է սահմանամերձ գոտիներում բնակվող մարդկանց արվեստի և հատկապես կինոյի հետ առնչվելու հիմնախնդիր: Բացի այդ, առկա համատեքստում հրատապ է դարձել երկու երկրների միջև սոցիալ-մշակութային բնականոն հարաբերությունների ձևավորման, սահմանից այս և այն կողմ ապրող մարդկանց փոխադարձ շփումների և միջմշակութային երկխոսության խորացման հարցը:
Ծրագիրը ենթադրում նշված և էլի միշարք ռազմավարական և ընթացիկ խնդիրները կարգավորել աշխատանքներն ապակենտրոնացնելու և, միաժամանակ, մշակութային կենտրոն հանդիսացող խոշոր քաղաքների և ծայրամասային բնակավայրերի միջև կապերն առավել սերտացնելու միջոցով:
Ավելացնենք, որ ծրագրին աջակցում են նաև Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարությունները և Վրաստանի հուշարձանների պաշտպանության կազմակերպությունը: