Այսօր Մեծն Թինա Թրների ծննդյան օրն է11.26.2014
Նոյեմբերի 26-ին լրացավ երաժշտական աշխարհի փայլուն դերասանուհիներից ու երգիչներից մեկի՝ Թինա Թրների 75-ամյակը: Նա մեկն է բեմի այն թագուհիներից, որի անունը ընդգրկված է մեր ժամանակների մեծագույն երգիչների ցուցակում:
Նա իր կարիերան սկսել է 17 տարեկանից: Աննա Մեյ Բուլլոքը (այդ է նրա իսկական անունը) երգել է եկեղեցական երգչախմբում: Հենց այդտեղ էլ նրան նկատել է ապագա ամուսինը՝ երգիչ Այք Թրները և հրավիրել իր համույթ, որպես բեքերգչուհի:
Սակայն, աստեղային և արտաքինից երջանիկ թվացող կյանքը իրականում այնքան էլ հաջող ընթացք չի ունեցել: Թինան երկար տարիներ պայքարել է ամուսնու թմրանյութերից կախվածության դեմ, դիմացել ծեծերին և ի վերջո հեռացել, որպեսզի կրկին, զրոյից սկսի իր կարիերան:
Նա նորից ոտքի է կանգնել, դարձել բազմաթիվ երաժշտական հեղինակավոր մրցանակների դափնեկիր, նկարահանվել է որպես դերասանուհի:
Թինա Թրները երկու որդիների մայր է:
Նա այժմ ապրում է Շվեյցարիայում, ուր բնակություն է հաստատել՝ հրաժարվելով ամերիկյան քաղաքացիությունից:Իսկ երկու տարի առաջ՝ 2012թ.-ին, Թինան ամուսնացավ երկրորդ անգամ: Նրա ամուսինը գերմանացի պրոդյուսեր Էրվին Բախն է: Իր հազվադեպ տրվող հարցազրույցներից մեկում երգչուհին ասել է, որ երջանիկ է, հաճախ չի բեմ դուրս գալիս, իսկ եթե ելույթ է ունենում, ապա միայն հաճույքի համար: