Ռուսաստանցի աղմկահարույց կինոռեժիսորը նոր ֆիլմ կնկարահանի «Eurimages»-ի ֆինանսավորմամբ 06.29.2016
Համատեղ արտադրության կինոնախագծերի օժանդակության եվրոպական «Eurimages» հիմնադրամը որոշում է կայացրել օժանդակություն ցուցաբերել ռուսաստանցի կինոռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի նոր կինոնախագծին, որը առայժմ կրում է «Չսեր» պայմանական վերնագիրը: Այդ որոշումը հիմնադրամը ընդունել է Ամստերդամում կայացած նիստի ժամանակ: Բացի Զվյագինցևի ֆիլմից «Eurimages» -ի ֆինանսական օժանդակությունը կստանան նաև 27 այլ գեղարվեստական ֆիլմերի, ինչպես նաև 2 վավերագրական կինոնկարների նախագծեր՝ ընդհանուր առմամբ մոտ 7,7 մլն եվրոյի չափով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «kinometro.ru»-ին:
Հիմնադրամի հունիս ամսին կայացած նիստի հասցեով ստացվել է 1,5-2 անգամ ավելի հայտ, քան սովորաբար դա լինում է: Ստացված 60 նախագծերից ֆինանսավորման որոշում է կայացվել արդեն նշված 29-ի համար:
Նոր ֆիլմը կդառնա Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, և Բելգիայի համատեղ արտադրանքը:
Ի դեպ, անցյալ՝ 2015թ.-ին «Eurimages» հիմնադրամի Թբիլիսիում կայացած նիստը որոշում կայացրեց ֆինանսավորել Ռուսաստանի մասնակցությամբ իրականացվելիք երեք կինոնախագիծ: Նման հնարավորություն ստացան Անդրոն Կոնչալովսկու «Դրախտ», Իվան Տվորդովսկու «Կենդանաբանություն» և Նինո Ժվանիայի «Շքերթ» վերնագրով ֆիլմերի նախագծերը:
Ռուսական մասնակցությամբ միանգամից երեք նախագծերի ֆինանսավորման այդ դեպքն առաջինն էր հիմնադրամի պատմության մեջ: «Սա հիանալի արդյունք է և միաժամանակ լուրջ ազդակ ռուսաստանցի պրոդյուսերների համար, որպեսզի նրանք առավել մեծ ակտիվությամբ համատեղ նախագծեր իրականացնելու մտադրությամբ դիմեն հիմնադրամին »,- այն ժամանակ հայտարարել էր «Eurimages» հիմնադրամում Ռուսաստանի ազգային ներկայացուցիչ Լեոնիդ Դեմչենկոն:
Նրա ասելով «Eurimages» -ի օժանդակությունը շատ կարևոր դերակատարություն ունի, քանի որ այդ հանգամանքը ֆիլմի արտադրությունից հետո նաև մեծ դեր է խաղում այն առաջ մղելու հարցերում:
«Eurimages» հիմնադրամը գոյություն ունի արդեն 27 տարի: Այն ֆինանսավորում է ֆիլմերի արտադրության և վարձույթի համատեղ նախագծերը Եվրոպական երկրներում: Գործունեության ընթացքում հիմնադրամը իրականացրել է 1702 կինոնախագիծ, որը գումարային արտահայտությամբ կազմում է 513 միլիոն եվրո: