Նկարիչ-սյուրռեալիստը մահացել է աստիճաններից գլորվելու հետևանքով05.14.2014
Հայտնի շվեյցարացի նկարիչ-սյուրռեալիստ Հանս Ռուդոլֆ Գիգերը, ով ստեղծել է ամերիկյան ֆանտաստիկ «Օտարը» ֆիլմի կերպարները, 74 տարեկան հասակում կնքել է իր մահկանացուն: Այդ մասին «Reuters»-ի տեղեկատվությունը փոխանցում են մի շարք ռուսական էլեկտրոնային կայքեր:
Գիգերը մահացել է երկուշաբթի օրը, հիվանդանոցում, ստացած վնասվածքների պատճառով:
1979թ.-ին, նրա կողմից ստեղծված հրեշների կերպարներով, ռեժիսոր Ռիդլի Սկոտի նկարահանած «Օտարը» ֆիլմը 1980 թ.-ին դիտարժան էֆեկտների համար արժանացել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի:
Գիգերի ստեղծագործական ոճը, որ պատկանում է ֆանտաստիկական ժանրին, շատ նկարիչներ անվանում են նեկրոգոթիկա, բիոմեխանիկա, «ֆանտաստիկական արվեստի հրեշային կողմ»:
1998թ.-ին Գիգերը գնեց շվեյցարական Գրյուեր տարածաշրջանում գտնվող Սեն-Ժերմեն անունով դղյակը, որը դարձավ նրա աշխատանքների գործող ցուցահանդեսը: Իր կյանքի վերջին շրջանում նկարիչն աշխատում էր Ցյուրիխում: